Կարինե Ջաղացպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարինե Ջաղացպանյան
Ծնվել էփետրվարի 6, 1943(1943-02-06) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր (2001) և պրոֆեսոր
Մասնագիտություներաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կարինե Ազատ Ջաղացպանյան (փետրվարի 6, 1943(1943-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ: Արվեստագիտության դոկտոր (2001), պրոֆեսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013): Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1977):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Ջաղացպանյանը ծնվել է 1943 թվականին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, 1980 թվականին` Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում, 1995 թվականից` պրոֆեսոր: 1966-1993 թվականներին եղել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ ղեկավար: 1983-1991 թվականներին և 1996 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալ[1]:

Ավելի քան 150 հրատարակված աշխատությունների հեղինակ է: Մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների: Հետազոտությունների հիմնական ոլորտը երաժշտության խնդիրներն են, ժողովրդականից մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակն է[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր
  • Արամ Խաչատրյանի ոսկե մեդալ (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ), 2003
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2013

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում, 1979[4]
  • Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները, 1985[5]
  • Ритм национальной речи и музыки: Исследование, Ереван, 1986
  • По следам ритмов национальной музыки: Историко-теоретическое исследование, Ереван, 1999
  • Из жизни и творчества армянских композиторов, Ереван, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Կարինե Ջաղացպանյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-06 
  3. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ»։ arts.sci.am։ Վերցված է 2017-02-06 
  4. Երաժշտության վրա խոսքի ներգործությունը որպես ազգայինի դրսևորում
  5. Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները