Կարիբյան գաղտնիք
Կարիբյան գաղտնիք անգլ.՝ A Caribbean Mystery | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Կարիբյան ավազան |
Կերպարներ | Միսս Մարփլ |
Հրատարակչություն | Collins Crime Club |
Հրատարակվել է | նոյեմբերի 16, 1964 |
Շարք | Միսս Մարփլ |
Նախորդ | Ժամացույց |
Հաջորդ | Star Over Bethlehem? |
«Կարիբյան գաղտնիք» (անգլ.՝ A Caribbean Mystery), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը գրել է 1964 թվականին[1]։ Վեպը պատմում է Միսս Մարփլի հերթական հետաքրքրաշարժ հետաքննության մասին, որը կատարել է Կարիբյան ծովի ափին հանգստանալու ժամանակ։ Գոյություն ունի նաև վեպի մեկ այլ անվանում՝ «Միսս Մարփլը Վեստ Ինդիայում»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Հեյդոքը՝ Սենտ-Մերի-Միդ գյուղի բժիշկը, առողջությունը վերականգնելու համար իր տարեց հաճախորդ Միսս Մարփլին ուղարկում է ծով։ Միսս Մարփլի բարեկամ Ռեյմոնդ Ուեսթը, ով գրող էր, իր սիրելի մորաքրոջը ուղարկում է Բարբադոս։
Միսս Մարփլը և մայոր Փալգրեյվը նստում են Կարիբյան ծովի ափին գտնվող «Ոսկե արմավենի» հյուրանոցում, և մայորը, ինչպես միշտ պատմում է Քենիայի պատմությունից տխուր պատմություններ, իսկ Միսս Մարփլը ձևացնում էր, թե լսում է նրան։ Մայորը սկսում է ներկայացնել մի սպանություն, թե ինչպես է ամուսինը իր կանանց սպանել, սակայն ներկայացրել որպես ինքնասպանություն։ Մայորը ցանկանում էր մարդասպանի նկարը ցույց տալ իր զրուցակցին։ Նա իր դրամապանակից հանում է լուսանկարը և արդեն ուզում էր ցույց տալ այն Միսս Մարփլին, երբ հանկարծ նայում է անհայտ ուղղությամբ, խառնվում է իրար և թաքցնում լուսանկարը։ Այդժամ նրան են մոտենում ամուսիններ Հիլինգթոնը և Դայզոնը։
Շուտով մայորը գերճնշումից մահանում է։ Սակայն, միսս Մարփլը վստահ չէր, որ մայորը հիվանդության պատճառով է մահացել, այլ վստահ էր, որ նրա մահը կապված է սպանության և լուսանկարի հետ։ Նա խնդրում է բժիշկ Գրեհեմին մահացածի իրերից գտնել լուսանկարը, քանի որ այն իր բարեկամի լուսանկարն է։ Փնտրտուքներից հետո բժիշկը հայտնում է, որ նկարը չի գտել։ Այլևս կասկած չկար, որ մայորին սպանել են։
Այդ մասին մտածելով՝ միսս Մարփլը հուսահատվում է, քանի որ իր հայրենիքից հեռու է գտնվում և ուսումնասիրությունների համար օգնող չունի։ Երբ այդ մասին էր մտածում, նրան ձայն է տալիս հաշմանդամի սայլակով մի ծերունի՝ միլիոնատեր Ռեյֆլը։ Միստր Ռեյֆլը վստահ էր, որ միսս Մարփլը ճշմարիտ է։ Նա ասում է, որ մայորը միշտ էլ պարծեցել է իր կատարյալ առողջությամբ։ Իհարկե, դա կարող էր լինել մի պարզ ցուցադրանք։ Մայորի մահը կարող էր կապված լինել ալկոհոլի մեծ քանակության օգտագործմամբ, որը ամեն երեկո կլանել է պաշտոնաթող զինվորականին, բայց դա քիչ հավանական է, քանի որ շատ տարեց մարդիկ չարաշահում են վիսկին և չեն մահանում։
Շուտով Մոլլի Քենդալը՝ հյուրանոցի սեփականատեր Տիմի հետ, գտնում են ևս մեկ զոհ՝ սպասուհի Վիկտորիա Ջոնսոնին։ Սպասուհին գիշերը լողափում դանակահարվել է։ Բացահայտվում է, որ նա գիտեր, որ մայորի սենյակում գտնվող գերճնշման համար դեղահաբերը մայորին չեն պատկանում։ Նրա դրանք ավելի շուտ տեսել էր Գրեգ Դայզոնի ամառանոցում։
Զոհերի այս թվով չեն սահմանափակվում։ Որոշ ժամանակ անց լողափում գտնում են Գրեգի կնոջը՝ խեղդված վիճակում։ Սպանվածի իսկական անունը ոչ ոք չգիտեր, իսկ ամուսինը նրան անվանում էր «Լաքի», այսինքն՝ բախտաբեր։ Միսս Մարփլը նկատում է, որ տիկին Դայզոնը ունի ճիշտ նույն լողազգեստը և մազերի երանգը, ինչ՝ Մոլլի Քենդալը։ Տիկին Հիլինգտոնից իմանում են, որ վերջին շրջանում Մոլլին դժգոհում էր լարվածությունից, այնքան ուժեղ, որ իրեն այցելել էին ինքնասպանության մտքեր, և այդ մասին գիտեր ամբողջ հյուրանոցը, քանի որ արտաքուստ նկատելի էր, որ նա իր նման չէր։ Սակայն, եթե Դայզոնը մտածում էր կյանքին վերջ տալու մասին, ինչու էր մահացածը այդքան նրան նման։ Այս անհամապատասխանություններից ելնելով էլ միսս Մարփլը կատարում է իր հերթական փայլուն բացահայտումը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միսս Մարփլ
- Միստր Ռեյֆլ — հարուստ ծերունի։
- Էսթեր Ուոլթերս — Միստր Ռեյֆլի քարտուղարուհին։
- Տիմ Քենդալ — հյուրանոցի ղեկավար
- Մոլլի Քենդալ — Տիմի կինը, նույնպես աշխատում է հյուրանոցում։
- Էվելին Հիլլինգթոն — երիտասարդ կին, ով հյուրանոցում է հանգստանում։
- Էդվարդ Հիլլինգթոն — Էվելինի ամուսինը, գիտնական-կենսաբան։
- Գրեգ Դայզոն — ամերիկացի, ով ընկնում է կասկածի տակ։
- Տիկին Դայզոն — Գրեգի կինը, ում Լաքի է անվանում իր ամուսինը։
- Բժիշկ Գրեհեմ — հանգստացող
- Միստր Ջեքսոն — Միստր Ռեյֆլի մերսողը։
- Մայոր Փալգրեյվ — ծերունի, շատախոս մարդ
- Վիկտորիա Ջոնսոն — հյուրանոցի սպասուհի
- Միստր Դավենթրի — Ջեյմսթաունի կառավարիչ
- Վեսթոնի տեսուչ — երիտասարդ ոստիկան
- Բժիշկ Ռոբերթսոն
Այլ ստեղծագործությունների հետ կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միստր Ռայֆլը հայտնվում է նաև «Նեմեսիս» վեպում։ Նա միսս Մարփլին հրավիրական նամակ է ուղարկում, որից հետո մահանում է։ Միսս Մարփլը նրա խնդրանքով սկսում է ուսումնասիրել մի վաղեմի հանցագործություն։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվականին ԱՄՆ-ում նկարահնվել է ֆիլմը։ Գլխավոր դերում Հելեն Հեյզն է։
- 1989 թվականին նկարահանվել է «Միսս Մարփլ» վերնագրով լիամետրաժ սերիալ։ Գլխավոր դերում Ջոան Հիքսոնն է։
- 2013 թվականին նկարահանվել է «Միսս Մարփլ Ագաթա Քրիստի» սերիալը։ Գլխավոր դերում Ջուլիա Մաքենզին է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալդեբարան գրադարան» Արխիվացված 2009-02-27 Wayback Machine
- Агата Кристи. Карибская тайна. — М.: АСТ, 2003. — ISBN 5-17-017762-3