Jump to content

Կարեն Բլիկսենի թանգարան (Քենիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բլիկսենի թանգարան
Տեսակթանգարան և բնակելի տուն
Երկիր Քենիա
ՏեղագրությունՆայրոբի
Հիմնադրվել է1986 և 1912
Կայքkaren-blixen.dk
Քարտեզ
Քարտեզ

Կարեն Բլիկսենի թանգարան (անգլ.՝ Karen Blixen Museum), գտնվում է Նայրոբիից տասը կիլոմետր հեռու Նյունգ բլուրների լանջին 1912 թվականին կառուցված ագարակի կենտրոնական շինությունում։ Դանիացի գրող Կարեն Բլիկսենն ապրել է այս տանը 1917-1931 թվականներին, և այն կոչել է «Տուն անտառում» (Mbogani՝)[1]։

Թանգարանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրված են տան ներքին հարդարման առարկաներ, որոնք տիկին Մաթմիլանին է վաճառել Կարեն Բլիկսենը Աֆրիկայից մեկնելու ժամանակ։ Քենիայի կառավարությունը հետագայում դրանք գնել է թանգարանի համար։ Ցուցանմուշների մեջ է նաև Դենիս Ֆինչ Հաթթոնի գրապահարանը, որը սարքվել է նրա գումարով։ Կարեն Բլիքսենը գրապահարանի վրա Հաթթոնի անունով պղնձե ցուցանակ էր կպցրել; Հաթթոնը թաղված է տան ետևի բլրի վրա։

Ցուցադրության մի մասը նվիրված է «Աֆրիկայից» կինոնկարին, որի որոշ ռեկվիզիտներ փոխանցվել են թանգարանին[2]։

Թանգարանը բաց է յուրաքանչյուր օր ժամը՝ 9:30-18:00[1]։

Ագարակի և տան պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը Նայրոբիից ոչ հեռու 1912 թվականին կառուցել է շվեդ ճարտարապետ Օկե Սյորգենը։

1917 թվականին Կարեն Բլիկսենն ու իր ամուսինը՝ Բրոր Ֆրեդրիկ ֆոն Բլիկսեն-Ֆիննեկեն գնել են ագարակը և սկսել են զբաղվել սուրճ աճեցնելով։ 1921 թվականին ամուսինները բաժանվել են և Կարենը շարունակել է մենակ ապրել ագարակում։ Ժամանակ առ ժամանակ մեկնել է Դանիա՝ հարազատներին այցելելու, որտեղ էլ 1921 թվականին ձևակերպել են ամուսնալուծությունը։ 1931 թվականին, երբ Կարենի սիրեկանը՝ Դենիս Ֆինչ Հաթթոնը զոհվել է ավիավթարից, Կարենը վերջնականապես հեռացել է Աֆրիկայից։ 1937 թվականին Իսակ Դինեսեն գրական կեղծանունով հրատարակել է «Աֆրիկայից» գիրքը, որի հիմքում իր կյանքն է ագարակում ապրելու տարիներին։ 1985 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկար[1][3]

Կարեն Բլիկսենից ագարակը գնել է Ռենե Մարտինը, որը կապիտալի ներդրման նպատակով ագարակը բաժանել է 20 ակրանոց հողատարածքների։ Արդյունքում Բլիկսենի ապրած տան շուրջ ձևավորվել է Նայրոբիի Կարեն արվարձանը։

1935 տունը գնել է գնդապետ Լլոյդը, որն ապրել է այնտեղ մինչև իր մահը, որից հետո տունն անցել է աղջկան։ Մի քանի տեր փոխելով 1964 թվականին Դանիայի կառավարությունը գնել է տունը և աանկախություն ստանալու առիթով նվիրել Քենիայի կառավարությանը։ ինչև 1985 թվականը օգտագործվել է որպես Սննդի քոլեջի տնօրենի տուն։ «Աֆրիկայից» կինոնկարի էկրան բարձրանալուց հետո Կարեն Բլիկսենի ժառանգության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, և Քենիայի կառավարությունը տանը կազմակերպել է թանգարան, որը այցելուների առջև բացել է իր դռները 1986 թվականին[1]։

Պատկերասրահ
 
 
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Karen Blixen» (անգլերեն). National Museums of Kenya. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  2. JANIS TURK (2013 թ․ հուլիսի 27). «'Out of Africa' revisited: the Karen Blixen Museum in Kenya» (անգլերեն). The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
  3. Susan Brantly (2002). «Understanding Isak Dinesen» (անգլերեն). The University of South Carolina Press. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Բլիկսենի թանգարան (Քենիա)» հոդվածին։