Կարեն Աբրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Աբրամյան
Ծնվել էմայիսի 28, 1924(1924-05-28)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 29, 2013(2013-05-29) (89 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Նավաշինության և ռազմածովային ուժերի գիտահետազոտական ​​ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտնավաշինություն և շինարարական մեխանիկա
Ալմա մատերՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կարեն Գուրգենի Աբրամյան (Աբրահամյան, մայիսի 28, 1924(1924-05-28), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2013(2013-05-29)), նավաշինության մեխանիկայի բնագավառի խորհրդային և ռուս գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, առաջին կարգի կապիտան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Գուրգենի Աբրահամյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում։ 1942 թվականին Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի նավաշինական ֆակուլտետի 1-ին կուրս, որն այդ ժամանակ Լենինգրադից տարհանվել էր այդ քաղաք։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նա մարտական պրակտիկա է անցել Բալթիկայի ռազմածովային նավատորմի նավերի վրա։ 1947 թվականին ավարտել է Լենինգրադի Ֆ. Է. Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը և հետագա ծառայությունը շարունակելու նպատակով ուղարկվել է Օրանիենբաում, որպես Բալթյան նավատորմի վթարային փրկարարական ջրասուզական խմբի հրամանատար։ 50-ական թվականներից ծառայել է ԽՍՀՄ նավատորմի ռազմածովային նավաշինության կենտրոնական գիտա- հետազոտական ինստիտուտում։ Ղեկավարել է մի գիտական ստորաբաժանում, որը զբաղվել է բոլոր դասերի ռազմանավերի իրանի կառուցվածքների ամրության, կայունության, պայթյունադիմացկունության հարցերով։

1949-1950 թվականներին մասնակցել է Բալթիկ ծովից Հեռավոր Արևելք լողացող նավանորոգարանի պատրաստմանը և Հյուսիսային ծովային ճանապարհով երկու նավերի տեղափոխման անցումներին 1952 և 1956 թվականներին։

Ավարտել է Լենինգրադի Ա․ Ն․ Կռիլովի անվան նավաշինության և սպառազինության ռազմածովային ակադեմիան[1]։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանի համար։ 1972 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին ղեկավարել է 254 նախագծի MT-139 ականազերծիչ նավի փորձարկումները` ոչ կոնտակտային ստորջրյա պայթյունների ազդեցությունը նավի իրանի և սարքավորումների վրա։

Նա առաջինը հիմնավորեց սառցային ծանրաբեռնվածության հաշվարկման մեթոդը և որոշել վերջրյա և ստորջրյա նավերի իրանի ամրությունը, որն ապահովում է նավարկությունը սառցային պայմաններում և սուզանավերի ջրի երես դուրս գալը Արկտիկայի մշտական սառցե ծածկույթի պայմաններում՝ ռազմավարական խնդիրները լուծելիս։

1983 թվականին Աբրամյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 1984 թվականին դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր։ 1998 թվականին ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Աբրահամյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Եղել է ակադեմիկոս Ա. Ն. Կռիլովի նավաշինության գիտատեխնիկական բաժնի կառուցվածքային մեխանիկայի բաժնի բյուրոյի անդամ, Լենինգրադի նավաշինության ինստիտուտի նավաշինության ֆակուլտետի պետական ավարտական քննության հանձնաժողովի նախագահ, գիտական աստիճաններ շնորհող չորս մասնագիտացված խորհրդի անդամ, համարվել է «Ծովային տեղեկատու» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 50 գյուտերի հեղինակային իրավունքի վկայական է ստացել, ավելի քան 160 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում մենագրություններ և գրքեր․

  • Աբրահամյան, Կ. Գ. Կյանքի աշխատանքը՝ նավաշինություն // Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագիր։ - 1997 թ.- հ. 67, թիվ 8. – էջ 749-750։
  • Սոլոմենկո Ն. Ս., Աբրամյան, Կ. Գ., Սորոկին, Վ. Վ. Նավի կորպուսի թիթեղների ամրությունն ու կայունությունը։ Լ. Նավաշինություն, 1967 - 245 էջ
  • Աբրահամյան, Կ. Գ. Նավեր և սառույցներ։ ՍՊբ., ՌԳԱ՝ Մեքենաշինության խնդիրների ինստիտուտ, 2004։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակի դափնեկիր (1984),
  • Պ. Ֆ.Պանկովիչի անվան մրցանակի դափնեկիր,
  • Յու. Ա. Շիմանսկու մրցանակի դափնեկիր,
  • Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1998),
  • Տեխնիկական գիտությունների դոկտոր (1972),
  • Պրոֆեսոր (1983),
  • «Պատվո նշան» շքանշան,
  • ԽՍՀՄ մեդալներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Йолтуховский В.М. Знаменитые люди Северного флота. Биографический словарь. — СПб.: Галея Принт, 2008. — 468 с. — ISBN 978-5-8172-0130-7.
  • Саркисян А. Е. Армяне-военные учёные, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 3. — Ер.,2005, с.113-117

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]