Կարեն Աբրամյան
Կարեն Աբրամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1924 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 29, 2013 (89 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Նավաշինության և ռազմածովային ուժերի գիտահետազոտական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | նավաշինություն և շինարարական մեխանիկա |
Ալմա մատեր | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կարեն Գուրգենի Աբրամյան (Աբրահամյան, մայիսի 28, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2013), նավաշինության մեխանիկայի բնագավառի խորհրդային և ռուս գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, առաջին կարգի կապիտան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Գուրգենի Աբրահամյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում։ 1942 թվականին Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի նավաշինական ֆակուլտետի 1-ին կուրս, որն այդ ժամանակ Լենինգրադից տարհանվել էր այդ քաղաք։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նա մարտական պրակտիկա է անցել Բալթիկայի ռազմածովային նավատորմի նավերի վրա։ 1947 թվականին ավարտել է Լենինգրադի Ֆ. Է. Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը և հետագա ծառայությունը շարունակելու նպատակով ուղարկվել է Օրանիենբաում, որպես Բալթյան նավատորմի վթարային փրկարարական ջրասուզական խմբի հրամանատար։ 50-ական թվականներից ծառայել է ԽՍՀՄ նավատորմի ռազմածովային նավաշինության կենտրոնական գիտա- հետազոտական ինստիտուտում։ Ղեկավարել է մի գիտական ստորաբաժանում, որը զբաղվել է բոլոր դասերի ռազմանավերի իրանի կառուցվածքների ամրության, կայունության, պայթյունադիմացկունության հարցերով։
1949-1950 թվականներին մասնակցել է Բալթիկ ծովից Հեռավոր Արևելք լողացող նավանորոգարանի պատրաստմանը և Հյուսիսային ծովային ճանապարհով երկու նավերի տեղափոխման անցումներին 1952 և 1956 թվականներին։
Ավարտել է Լենինգրադի Ա․ Ն․ Կռիլովի անվան նավաշինության և սպառազինության ռազմածովային ակադեմիան[1]։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանի համար։ 1972 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին ղեկավարել է 254 նախագծի MT-139 ականազերծիչ նավի փորձարկումները` ոչ կոնտակտային ստորջրյա պայթյունների ազդեցությունը նավի իրանի և սարքավորումների վրա։
Նա առաջինը հիմնավորեց սառցային ծանրաբեռնվածության հաշվարկման մեթոդը և որոշել վերջրյա և ստորջրյա նավերի իրանի ամրությունը, որն ապահովում է նավարկությունը սառցային պայմաններում և սուզանավերի ջրի երես դուրս գալը Արկտիկայի մշտական սառցե ծածկույթի պայմաններում՝ ռազմավարական խնդիրները լուծելիս։
1983 թվականին Աբրամյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 1984 թվականին դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր։ 1998 թվականին ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Աբրահամյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Եղել է ակադեմիկոս Ա. Ն. Կռիլովի նավաշինության գիտատեխնիկական բաժնի կառուցվածքային մեխանիկայի բաժնի բյուրոյի անդամ, Լենինգրադի նավաշինության ինստիտուտի նավաշինության ֆակուլտետի պետական ավարտական քննության հանձնաժողովի նախագահ, գիտական աստիճաններ շնորհող չորս մասնագիտացված խորհրդի անդամ, համարվել է «Ծովային տեղեկատու» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 50 գյուտերի հեղինակային իրավունքի վկայական է ստացել, ավելի քան 160 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում մենագրություններ և գրքեր․
- Աբրահամյան, Կ. Գ. Կյանքի աշխատանքը՝ նավաշինություն // Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագիր։ - 1997 թ.- հ. 67, թիվ 8. – էջ 749-750։
- Սոլոմենկո Ն. Ս., Աբրամյան, Կ. Գ., Սորոկին, Վ. Վ. Նավի կորպուսի թիթեղների ամրությունն ու կայունությունը։ Լ. Նավաշինություն, 1967 - 245 էջ
- Աբրահամյան, Կ. Գ. Նավեր և սառույցներ։ ՍՊբ., ՌԳԱ՝ Մեքենաշինության խնդիրների ինստիտուտ, 2004։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան մրցանակի դափնեկիր (1984),
- Պ. Ֆ.Պանկովիչի անվան մրցանակի դափնեկիր,
- Յու. Ա. Շիմանսկու մրցանակի դափնեկիր,
- Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1998),
- Տեխնիկական գիտությունների դոկտոր (1972),
- Պրոֆեսոր (1983),
- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ մեդալներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Йолтуховский В.М. Знаменитые люди Северного флота. Биографический словарь. — СПб.: Галея Принт, 2008. — 468 с. — ISBN 978-5-8172-0130-7.
- Саркисян А. Е. Армяне-военные учёные, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 3. — Ер.,2005, с.113-117
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 28 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մայիսի 29 մահեր
- 2013 մահեր
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գյուտարարներ
- Խորհրդային գիտնականներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)