Jump to content

Կարապետ Դիլուրգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Դիլուրգյան
Ծնվել է1861
Մահացել էոչ վաղ քան 1940
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքահանա

Կարապետ (Գարաբետ, Տեր-Կարապետ) Դիլուրգյան (ծնվ. 1861 թվականին - մահվան ամսաթիվը՝ 1940 թվականից հետո), հայ կաթողիկե եկեղեցու քահանա, ԽՍՀՄ հայ կաթոլիկների առաքելական կառավարչի տեղապահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Դիլուրգյանը ծնվել է 1861 թվականին[1]։ Ծագումով Դերլուգյան տոհմից է, ովքեր բնակվել են Արդվինի տարածաշրջանում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության հայկական դպրոցում, ապա վերադարձել Արդվին, որտեղ կարևոր դեր է խաղացել հայ կաթոլիկ համայնքի կյանքում։ Կազմակերպել է Արդվինից հայերի արտագաղթը թուրքերի կողմից այն գրավելուց հետո։ 1916 թվականից հոգ է տարել Մոսկվայի, հետագայում էլ Կրասնոդարի հայ կաթոլիկների մասին։

1931 թվականից եղել է ԽՍՀՄ հայ կաթոլիկների առաքելական կառավարիչ Տեր Դիոնիս Կալատազովի տեղապահը, ով մահացել էր հիվանդությունից։ Կարապետ Դերլուգյանը ամեն ինչում փորձել է համապատասխանել խորհրդային օրենքների պահանջներին։ 1934 թվականին նա ապարդյուն փորձեր է կատարել Հայաստանի կենտրոնական գործադիր կոմիտեից համաձայնություն ստանալու հայ քահանաների գոնե ժամանակավոր նշանակումների վերաբերյալ՝ Լենինականում և Ստեփանավանում կրոնական ծեսերի կազմակերպման նպատակով։

1936 թվականի հունիսին ձերբակալվել է Կրասնոդարում և երեք ամիս հետաքննությունից հետո՝ հոկտեմբերին (75 տարեկան հասակում), դատապարտվել երեք տարվա աքսորի Կիրովից հյուսիս-արևելք գտնվող Լոինո գյուղի ճահճային, բնակության համար անբարենպաստ տարածք։ Ազատվելուց հետո նա որոշ ժամանակ շարունակել է գաղտնի ծառայել Կրասնոդարի երկրամասի հարավային փոքր քաղաքներում և գյուղերում, այնուհետև ստիպված է եղել տեղափոխվել Աբխազիա՝ Օչամչիրա։

Մահվան ամսաթիվը անհայտ է (1940 թվականից հետո)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]