Կարաիմերեն
Կարաիմերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Կիպչակ-կումանսկի և հրեական լեզուներ |
Երկրներ | Լիտվա[1], Լեհաստան և Ղրիմ |
Խոսողների քանակ | 80 մարդ (2014) |
Գրերի համակարգ | Այբուբեն ՝ հիմնված եբրայերեն գրերի վրա, լատինական այբուբեն, կյուրեղագիր և Եբրայական այբուբեն |
IETF | kdr |
ԳՕՍՏ 7.75–97 | каи 270 |
ISO 639-3 | kdr |
Կարաիմերեն՝ ալթայան լեզուների ընտանիքի թյուրքական լեզվախմբի ղփչաղական ճյուղին պատկանող լեզու։ Կարաիմերեն խոսողների թիվը՝ մոտ 3.500, հիմնականում՝ Լիտվայում և Ղրիմում։ Լիտվայի և Ղրիմի կարաիմերենը բարբառային զգալի տարբերություններ ունեն։
Կարաիմերենը մոտ է Ղրիմի թաթարերենին, առաջացել է Ղրիմում՝ Անատոլիայից Ղրիմ գաղթած սեֆարդ հրեաների միջև, որոնք տեղում ենթարկվել են լեզվական ձուլման և որոնց լեզուն Ղրիմի թաթարերենի բարբառներից զգալի ազդեցություն է կրել։ Կարաիմերենում, ի տարբերություն Ղրիմի թաթարերենի, նշանավոր տեղ են գրավում եբրայերենից և լադինոյից փոխառված բազմաթիվ բառեր։ Այսօր կարաիմերեն խոսում են կարաիմները (թյուրքալեզու հրեաներ)՝ Ղրիմի որոշ մասերում և Լիտվայի երեք շրջաններում։ Միջավայրի ազդեցությամբ (մշակութային և լեզվական ձուլում) ներկայումս կարաիմերենը անհետացող լեզուների շարքում է գտնվում։
Այբուբեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվայի կարաիմներն օգտագործում են լատինական գրի լիտվական տարատեսակը։ Ղրիմի կարաիմերենը հիմնված է կիրիլիցայի վրա (ռուսերենից փոխառված)։
Ղրիմի կարաիմերենի այբուբենը
[խմբագրել | խմբագրել կոդը]Аа Бб Вв Гг Гъ гъ Дд Дж дж Ее Жж Зз Ии Йй Кк Къ къ Лл Мм Нн Нъ нъ Оо Ӧӧ Пп Рр Сс Тт Уу Ӱӱ Фф Хх Хъ хъ Цц Чч Шш Ъъ Ыы Ьь Ээ Юю Яя
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |