Կատրին Շնեբերգեր
Կատրին Շնեբերգեր | |
---|---|
Ծնվել է | 1967[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Մասնագիտություն | economic geographer և տնօրեն |
Աշխատավայր | Շրջակա միջավայրի դաշնային գրասենյակ |
Katrin Schneeberger Վիքիպահեստում |
Կատրին Շնեբերգեր (գերմ.՝ Katrin Schneeberger, 1967[1]), շվեյցարացի տնտեսական աշխարհագրագետ, Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակի (FOEN) տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատրին Շնեբերգերն միջնակարգ դպրոցն ավարտել է Բեռնում, այնուհետև Բեռնի համալսարանում ուսանել է սոցիալ-տնտեսական աշխարհագրություն և տնտեսագիտություն։ 2000 թվականին ավարտել է իր դոկտորական աշխատանքը տնտեսական աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների թեմայով՝ Լյուցեռնում և Գշտադում հյուրանոցային և հասարակական սննդի ոլորտում աշխատանքային պայմանների վերաբերյալ[2]։ Որպես այցելու հետազոտող երկու կիսամյակի ընթացքում շարունակել է հետազոտությունը Մեծ Բրիտանիայի Լանկաստերի համալսարանում։ Շնեբերգերի գիտական գործունեությունը ներառում է նաև համագործակցություն Շվեյցարիայի ազգային գիտական հիմնադրամի (SNSF) երկու հետազոտական ծրագրերում՝ ներառյալ «Բնապահպանական նորարարությունները և տարածաշրջանային համատեքստը» նախագիծը։
Կատրին Շնեբերգերը իր գործունեությունը շարունակել է պետական կառավարման համակարգում։ Շուրջ ութ տարի աշխատել է որպես փոխտնօրեն, այնուհետև՝ Դաշնային ճանապարհների գրասենյակի (FEDRO) փոխտնօրեն և ղեկավարել է կառավարչական գործերի բաժինը։ 2002-2005 թվականներին իրականացրել է Տեխնոլոգիաների գնահատման կենտրոնի (TA-Swiss) հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարումը, 2005-2012 թվականներին եղել է Բեռնի Քաղաքացիական ճարտարագիտության, տրանսպորտի և քաղաքային կանաչապատման տնօրինության գլխավոր քարտուղարը։ Այս տարիների ընթացքում Կատրին Շնեբերգերն վերապատրաստվել է հաղորդակցության և առաջնորդության ոլորտներում։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից Շնեբերգերը ստանձնել է FOEN-ի (Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակ) տնօրենի պաշտոնը[3]։
Կատրին Շնեբերգերը բնակվում է Բեռնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.bafu.admin.ch/bafu/de/home/amt/direktion/katrin-schneeberger-direktorin.html
- ↑ Katrin Schneeberger, Paul Messerli: Labour relations at the transition from Fordism to Postfordism, or : why are an increasing number of «foreign foreigners» employed in the Swiss hotel and catering industry today? 2002, doi:10.5169/seals-872272
- ↑ Katrin Schneeberger, Direktorin