Jump to content

Կասսանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասսանդրա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՏրոյա
Սպանված էԿլիթեմնեստրա[1]
ՀայրՊրիամոս[2][3][1]
ՄայրՀեկաբե[4]
Քույր/ԵղբայրՊոլիքսենե, Հեկտոր, Helenus? և Պարիս
ԿողակիցԱգամեմնոն, Coroebus? և Othryoneus?
ԶավակներTeledamus? և Pelops?
 Cassandra Վիքիպահեստում

Կասանդրա (հուն.՝ Κασσάνδρα), Տրոյայի թագավոր Պրիամոսի և թագուհի Հեկաբեի դուստրը։

Ապոլլոնը սիրահարվել էր Կասանդրային և նրան օժտել գուշակելու ձիրքով, բայց ստանալով նրա մերժումը այնպես է անում, որ ոչ ոք չհավատա նրա գուշակություններին։ Կասանդրան իզուր է կանխագուշակում Տրոյայի կործանումը, այն վտանգը, որ թաքնված էր հույների լքված փայտե ձիու մեջ։ Տրոյայի անկման ժամանակ Կասանդրան թաքնվել է Աթենասի արձանի մոտ, բայց բռնվել է Էաս լոկրացու կողմից։ Ավար բաժանելու ժամանակ Կասանդրան բաժին է ընկնում Ագամեմնոնին և նրա հետ սպանվում Միկենեում Կլիտեմնեստրայի և Էգիսթոսի ձեռքով։

Կասանդրայի մասին առասպելը մշակվել է Էսքիլեսի «Օրեստեյա» դրամատիկական տրիլոգիայում և հելլենիստական գրող Լիկոփրոնի արհեստական էպոսում։ Նոր շրջանի գրականության մեջ Կասանդրայի ճակատագիրը երգել է Շիլլերը։

  • Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 117։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասսանդրա» հոդվածին։