Կասանդրա Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասանդրա Հարիս
անգլ.՝ Cassandra Harris
Ծնվել էդեկտեմբերի 15, 1948(1948-12-15)[1]
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Մահացել էդեկտեմբերի 28, 1991(1991-12-28)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Այլ անուն(ներ)Սանդրա Կոլլին Ուեթս
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1954—1991
Ամուսին(ներ)Վիլյամ Ֆիրթ (1964- 1970), Դերմոթ Հարրիս (1970–1978), Պիրս Բրոսնան (1980–1991 մինչ մահը)
Երեխա(ներ)Քրիս Բրոսնան, Շոն Բրոսնան և Charlotte Brosnan?

Կասանդրա Հարիս (անգլ.՝ Cassandra Harris), իրական անունն է՝ Սանդրա Կոլլին Ուեթս անգլ.՝ Sandra Colleen Waites, դեկտեմբերի 15, 1948(1948-12-15)[1], Սիդնեյ, Ավստրալիա - դեկտեմբերի 28, 1991(1991-12-28)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրալիացի և ամերիկացի դերասան։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասանդրա Հարիսը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 15-ին Սիդնեյի Նոր Հարավային Ուելս նահանգում, Ավստրալիա։

1961 թվականին, երբ նա 12 տարեկան էր՝ ընդունվում է՝ National Institute of Dramatic Art|National Institute of Dramatic Art|en|National Institute of Dramatic Art, Սանդրա Գլիսոն անունով։

1970-ականների վերջերին նա սկսում է նկարահանվել ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասանդրան 1964 թվականին ամուսնացել է Վիլյամ Ֆերթի հետ, հետագայում նրանք բաժանվեցին։

1970-1978 թվականներին Կասանդրան ամուսնացած է եղել պրոդյուսեր՝ Դերմոտ Հարիսի հետ։ Այս ամուսնությունից ունեցել է երկու երեխա՝ աղջիկը՝ Շարլոտ Եմիլի Բրոսնանը և տղան՝ Քրիստոֆեր Բրոսնանը։

1980-1991 թվականները (մինչ մահը) Կասանդրան ամուսնացած է եղել՝ դերասան Պիրսո Բրոսնանի հետ։ Այս ամուսնությունից Հարիսն ունեցել է իր երրորդ երեխային՝ Շոն Բրոսնանին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին պարզ դարձավ որ դերասանուհին հիվանդ է քաղցկեղով։ Չորս տարվա պայքարից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Կասանդրա Հարիսը մահացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգում, ԱՄՆ)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անունը Դերը
1982-1987 Remington Steele Ֆելիցիա
1981 For Your Eyes Only Գրաֆինիա Լիզլ ֆոն Շալֆ
1980 Rough Cut Տիկին Լլոյիդ Պալմեր
1978 The Greek Tycoon Կասանդրա
1975-1978 Space: 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]