Կառլոս Մարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Մարին
Բնօրինակ անունCarlos Marín
Ծնվել էհոկտեմբերի 13, 1968(1968-10-13) (55 տարեկան)
Ռյուսելհայմ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 19, 2021(2021-12-19)[1][2][3][…] (53 տարեկան)
Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]
Ժանրերօպերա, փոփ-երաժշտություն, operatic pop
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր
Գործունեությունայժմ
ԼեյբլSony BMG
ԱնդամակցությունԻլ Դիվո
ԿապվածIl Divo խումբ
ԿայքCarlos Marin Twitter-ում]
Ստորագրություն
Ստորագրություն
 Carlos Marín Վիքիպահեստում

Կառլոս Մարին (իսպ.՝ Carlos Marín, հոկտեմբերի 13, 1968(1968-10-13)[4], Ռյուսելսհայմ, Գրոս Գերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - դեկտեմբերի 19, 2021(2021-12-19)[1][2][3][…], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]), իսպանացի բարիտոն, օպերային հանրահայտ երգիչ, Il Divo խմբի չորս անդամներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Մարինը ծնվել է 1968 թ. Հեսսենում,ԳՖՀ, մինչև 12 տարեկանն ընտանիքի հետ ապրել է Նիդեռլանդներում։ Երչի կարիերան Կառլոսի մոտ սկսվեց, երբ նա ընդամենը 8 տարեկան էր. լույս ընծայվեց նրա առաջին ալբոմը՝ «Փոքրիկ Կառուզոն» (պրոդյուսերը հայտնի երգիչ Պիեռ Կարտներն էր)։ Ալբոմն ընդգրկում էր նրա կատարմամբ «O Sole Mio» և «Гранада» երգերը։ Երկու տարի անց, 1978 թ., թողարկվեց «Իմ թանկագին մայրիկ» (նիդեռ. Mijn Lieve Mama) ալբոմը՝ երիտասարդ Կառլոս Մարինի կատարմամբ։ Այդ ժամանակ նա հաճախում էր սոլֆեջիոյի և դաշնամուրի դասերի։ Նիդեռլանդներում նրան անվանում էին «Կառլոս - փոքրիկ Կառուզո»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. ամուսնացել է իսպանացի պարուհի և երգչուհի Ժերալդին Լապպոսի հետ, սակայն 2009 թ., տասնհինգամյա համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվեցին։ Երեխաներ չունի։ Ապրում է Լոնդոնում։ Հարազատ իսպաներենից բացի տիրապետում է անգլերեն և իտալերեն լեզուներին

Il Divo- ի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և «Il Divo» կվարտետի մյուս մասնակիցները, Կառլոս Մարինը խմբին անդամագրվել է նախնական ընտրության արդյունքում։ 2004 թվականին լույս տեսավ խմբի առաջին համատեղ ալբոմը։

Սկավառագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Carlos of Il Divo» (անգլերեն). The Official Il Divo Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  • «Entre el pop y la ópera, llega a España el cuarteto 'Il divo'» (իսպաներեն). Terra. 14 marzo 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  • Lara Ceroni. «Il Divo: World idols» (անգլերեն). Elle Canada. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  • «CARLOS MARIN» (անգլերեն). Wordpress.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  • Կառլոս Մարին Թվիթթերում