Jump to content

Կառլիս Բաումանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլիս Բաումանիս
Բնօրինակ անունլատիշ․՝ Baumaņu Kārlis կամ Kārlis Baumanis
Ծնվել էմայիսի 11, 1835(1835-05-11)[1]
Viļķene, Լատվիա
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 1905(1905-01-10)[1] (69 տարեկան)
Limbaži, Լատվիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ, երաժշտության ուսուցիչ, գրող և լրագրող
 Kārlis Baumanis Վիքիպահեստում

Կառլիս Բաումանիս (լատիշ․՝ Baumaņu Kārlis կամ Kārlis Baumanis, մայիսի 11, 1835(1835-05-11)[1], Viļķene, Լատվիա - հունվարի 10, 1905(1905-01-10)[1], Limbaži, Լատվիա), լատվիացի առաջին կոմպոզիտորներից, բանաստեղծ և դրամատուրգ (գրական կեղծանունը՝ Ակո)։ Երաժշտության առաջին լավագույն դասավանդողներից մեկը Լատվիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլիս Բաումանիսը ծնվել է 1835 թվականի մայիսի 11-ին վարձակալ Յակոբ Բաումանի ընտանիքում։ Եղել է բազմազավակ ընտանիքի 6-րդ որդին․ ընտանիքում եղել է ութ որդի և չորս դուստր[2]։

1837 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լիմբաժի, որտեղ Կառլիս Բաումանիսը սովորել է ծխական դպրոցում (1846-1848), տարրական դպրոցում (1848-1850) և գավառական ուսումնարանում (1850-1852)։ Դպրոցական կրթությունն ավարտելուց հետո՝ 1853 թվականից մինչ 1856 թվականը, հաճախել է ուսուցիչների դասընթացի, որտեղ սովորել է ընդհանուր ուսումնական առարկաներ, մանկավարժություն, օտար լեզուներ, երգչախմբային երգ, ինչպես նաև նվագել երեգեհոն ու ջութակ։

1856 թվականի ամռանը Կառլիս Բաումանիսն ավարտում է դասընթացը՝ բոլոր առարկաներից ստանալով գերազանց գնահատականներ, և որպես դաստիարակ սկսում է աշխատել Ադերկասների ազնվականական ընտանիքում։ Սակայն ազգային ինքնասիրության ոտնահարման ու նվաստացուցիչ պայմանների պատճառով 1858 թվականին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ։

Գերմաներեն է դասավանդել Սմոլնիի ինստիտուտում, ինչպես նաև եղել է տնային ուսուցիչ։ Ազատ ժամանակ սովորել է երաշժտութուն, դաշնամուր նվագելու մասնավոր դասեր ստացել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ֆ․ Չորնիի մոտ։

1860 թվականին գերմաներենի ուսուցչի մշտական աշխատանք է ստանում Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկում, որտեղ աշխատել է ավելի քան 20 տարի։

Սանկտ Պետերբուրգում գրում է Լատվիայի ազգային հիմնը՝ «Աստված, օրհնիր Լատվիան»։ Եղել է առաջին Ատմոդայի (լատիշ․՝ Atmoda, բառացի՝ Զարթոնք)՝ լատվիական ազգային շարժման ակտիվ մասնակիցներից մեկը։ Բնակվելով Սանկտ Պետերբուրգում՝ նպաստել է առաջին Համալատվիական երգի տոնի կազմակերպմանը։

Իր կյանքի վերջին տարիները Կառլիս Բաումանիսն անցկացրել է Լիֆլյանդիայում։ Տարեց կոմպոզիտորը երկար ժամանակ հիվանդ է եղել, ապրել է աղքատության մեջ։ Մահացել է 1905 թվականի հունվարի 10-ին։ Թաղված է Լիմբաժիի գերեզմանատան։ Նրա շիրմաքարը պատրաստել է Գուստավ Շկիլտերսը (1920)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. MĀRĪTE PURMALЕ Карлис Бауманис -- личность в латышской культуре(լատիշերեն) = BAUMAŅU KĀRLIS – PERSONĪBA LATVIEŠU KULTŪRĀ // монография : Курсовая работа по культурологии. — Латвийский колледж культуры, 2005. — С. 3—45.

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլիս Բաումանիս» հոդվածին։