Կապույտ մերկեր
Կապույտ մերկեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անրի Մատիս |
տարի | 1952 |
ժանր | նյու |
գտնվում է | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
հավաքածու | Ժամանակակից արվեստի պետական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Կապույտ մերկեր» (ֆր.՝ Nus bleus), Անրի Մատիսի գունավոր վիմագրերի շարք, որ պատրաստված է թղթի կտրվածքներից և պատկերում է կանացի մերկ ֆիգուրներ տարբեր դիրքերում։ Աղիքային բարդ վիրահատությունից հետո շարժողական սահմանափակում ունեցող Մատիսը ստեղծել է արվեստի գործեր՝ ձեռքով կտրելով և ներկելով թղթի թերթերը և վերահսկել է վիմագրերի արտադրությունը մինչև իր մահը՝ 1954 թվականը[1]։
«Կապույտ մերկ IV»-ը՝ շարքի չորս նկարներից առաջինը ստեղծելու համար, Մատիսը նոթատետրում բազմաթիվ էսքիզներ և երկու շաբաթ ծախսել է դրանք կտրելու և կազմելու համար, մինչև որ գոհացել է արդյունքից։ Արդյունքում Մատիսը վերջապես հասել է իր սիրելի դիրքին բոլոր չորս մերկների համար՝ միահյուսված ոտքերով և պարանոցի հետևում ձգված ձեռքով։ Կնոջ մերկ այս կեցվածքը նման է 1920-ականների սկզբին արված նրա մի շարք նստած մերկների դիրքերին, որոնք իրենց հերթին բխում են նրա «Ապրելու ուրախությունը» նկարի կերպարներից։ «Կապույտ մերկ II», այս շարքի երկրորդ աշխատանքը, ավարտվել է 1952 թվականին[1]։
Չնայած թղթի հարթությանը, «Կապույտ մերկները» արտացոլում են Մատիսի վաղ շրջանի քանդակների ազդեցությունը նրանք ունեն շոշափելի, ռելիեֆանման որակ, հատկապես այն ծավալի իմաստով, որը ստեղծվել է թղթի կտորները միմյանց վրա դնելով։ Հատկապես «Կապույտ մերկ I»-ը կարելի է համեմատել Մատիսի1909 թվականի La Serpentine-ի քանդակի հետ։ Մատիսի համար կապույտ գույնը խորհրդանշում էր հեռավորությունն ու ծավալը։ Հիասթափված լինելով գերիշխող և հակապատկեր երանգները հաջողությամբ համադրելու փորձերից՝ նկարիչը իր կարիերայի սկզբում որոշեց օգտագործել միագույն կտորներ, տեխնիկա, որը հայտնի դարձավ որպես ֆովիզմ։ Գուաշով ներկված թղթի կտորները, որոնցից կազմված են «Կապույտ մերկերը», ոգեշնչվել են Մատիսի աֆրիկյան քանդակների հավաքածուից, ինչպես նաև 1930 թվականին նրա այցից Թաիթի։ Նրանից պահանջվեց ևս 20 տարի և անաշխատունակության հետվիրահատական շրջան, մինչև նա կարողացավ սինթեզել այս աֆրիկյան և պոլինեզական տպավորությունները այս բնօրինակ շարքի մեջ[2]։
Նրա մահից հետո ստեղծագործությունները տպագրվել են 1956 թվականին Verve-ի հատուկ համարում «Les Dernières Oeuvres de Matisse» վերնագրով, թեև նրա ստորագրությունը կրում են միայն մահից առաջ ավարտված աշխատանքները[3]։ Շարքը հետագայում ցուցադրվել է Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի փետրվարը՝ «Անրի Մատիս․ կտրածոներ» վերնագրով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Henri Matisse (French, 1869-1954): Lithographs after paper-cutouts». Spaightwood Galleries. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ Farthing, Stephen (2007). 1001 Paintings You Must See Before You Die. Cassell Illustrated. էջ 758.
- ↑ «Henri Matisse (French, 1869-1954): Lithographs after paper-cutouts». Spaightwood Galleries. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Henri Matisse: The Cut-Outs». Museum of Modern Art. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.