Կապիտան Վարտիքը. առաջին էպիկ ֆիլմը
Կապիտան Վարտիքը. առաջին էպիկ ֆիլմը անգլ.՝ Captain Underpants | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, կինոկատակերգություն, մուլտֆիլմ, ֆանտաստիկա, կատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Գործողության վայր | Օհայո |
Հիմնված է | Captain Underpants? |
Շարքի մասն է | DreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր |
Ռեժիսոր | Դևիդ Սորեն |
Սցենարիստ | Նիքոլաս Սթոլլեր և Dav Pilkey? |
Հնչյունավորում | Էդ Հելմս[1], Նիկ Քրոլ[1], Թոմաս Միդլդիչ[1], Քևին Հարթ[1], Քրիստեն Շաալ[1], Ջորդան Փիլ[1], Գրեյ Դելայլ, Mel Rodriguez?[1], Լեսլի Նիկոլ[1], Բրայան Պոսեն[1] և Դևիդ Սորեն[1] |
Պրոդյուսեր | Միրեյ Սորիյա |
Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | DreamWorks Animation SKG |
Դիստրիբյուտոր | 20th Century Studios և Նեթֆլիքս |
Տևողություն | 89 րոպե |
Շարք | DreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր |
Թվական | հոկտեմբերի 12, 2017[2] և 2017 |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 38 000 000 $ |
Շահույթ | 125 506 758 $ |
dreamworks.com/movies/captain-underpants-the-first-epic-movie |
Կապիտան Անդրավարտիքը. առաջին էպիկ ֆիլմը (անգլ.՝ Captain Underpants: The First Epic Movie)` ռեժիսորներ Ռոբ Լեթթերմանի և Դեյվիդ Սորենի ամերիկյան համակարգչային անիմացիոն լիամետրաժ կատակերգական ֆիլմը, նկարահանվել է ըստ Դեյվ Պիլկիի համանուն գրքերի շարքի։ Այն DreamWorks-ի վերջին մուլտֆիլմն էր, որի ներկայացուցիչը 20th Century Foxն է։ DreamWorks-ի համար ռեկորդային ցածր` 38 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 125,5 միլիոն դոլար։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 1-ին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օհայո նահանգի Պիկվա քաղաքում ապրում էին երկու ընկերներ` Ջորջ Բիրդը և Հարոլդ Հաթչինսը, որոնք սովորում էին չորրորդ դասարանում և սիրում էին կատակել իրենց չար տնօրենի` Բենջիամին Կրապպի հետ։ Երբ նա սպառնում է նրանց բաժանել իրարից, նրանք հիպնոզացնում են տնօրենին և դարձնում նրան իրենց կոմիքսներիի կերպարը` Կապիտան Անդրավարտիքը։ Կերպարի հետ նրանք պետք է կարողանան հաղթել չար պրոֆեսորին, որը դպրոցի բոլոր աշակերտներին զրկել է ծիծաղից։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում մուլտֆիլմը ստացել է` 86 % վարկանիշ (117 ակնարկների հիման վրա), միջին վարկանիշը` 6,8/10: Կայքի քննադատների ընդհանուր կարծիքը հետևյալն է. «Լավ սցենարով, մշակված անիմացիայով և հումորով, որը համապատասխանում է սկբնական նյութին, այն է` զվարճանք, որը սեպ չի դնի ընտանիքի անդամների միջև»[4]։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդ Հելմս` տնօրեն Բենջամին Կրապ/Կապիտան Անդրվարտիք
- Քևին Հարթ` Ջորջ Բիրդ
- Թոմաս Միդլդիչ` Հարոլդ Հատչինս
- Նիք Քրոլլ` Պրոֆեսոր Պուպերպուպս
- Ջորդան Պիլ` Մելվին Սնիդլի
- Քրիստեն Շաալ` օրիորդ Էդիթ Էնտրոպ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտան Վարտիքը. առաջին էպիկ ֆիլմը» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2017 մուլտֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Գրքերի էկրանավորումներ
- Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Մուլտֆիլմեր երեխաների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000-ականներին
- 2017 ֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր