Կաչո է պեպե
Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Spaghetti cacio e pepe Վիքիպահեստում |
Կաչո է պեպե (իտալ.՝ Cacio e Pepe), պաստա, հռոմեական խոհանոցի հայտնի ուտեստ, հիմնականում հայտնի է դրա պատրաստման հեշտության շնորհիվ։ Պաստայի բաղադրատոմսը հայտնվել է 20-րդ դարի կեսերին (ինչպես նաև կարբոնարայինը)[1]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական խոհանոցի ամենապարզ ուտեստներից մեկը՝ պատրաստված մակարոնեղենից։ Բաղադրիչները, բացի բուն սպագետտիից (բնօրինակ բաղադրատոմսում՝ տոնարելի), ընդամենը երկուսն են․ ինչպես անունն է հուշում, այն պարունակում է պանիր և պղպեղ (ուտեստի մեկ այլ հայկական անունը՝ սպագետտի պանրով և սև պղպեղով[2])։ Պեկորինո Ռոմանո ոչխարի կոշտ պանիրը (կարելի է փոխարինել պարմեզանով) և սև պղպեղը տալիս են բաղադրիչների մինիմալիստական համադրություն, որն ապահովում է ուտեստի հիանալի համը և հանրաճանաչությունը ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում[3]։
Պատրաստումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած բաղադրիչների փոքր քանակին՝ պաստան պատրաստելու գործողությունների կարգի վերաբերյալ առաջարկությունները բավականին տարբերվում են։ Դասական բաղադրատոմսում աղի ջրի մեջ եփած մակարոնեղենը խառնում են պանրի և պղպեղի հետ[4]։ Սակայն ներկայումս հաճախ հանդիպում է պատրաստման մեկ այլ եղանակ․ սև պղպեղը տապակում են խորը թավայի կամ տապակի մեջ, որից հետո ավելացնում են ձիթապտղի յուղ (ժամանակակից տարբերակում՝ նաև սերուցքայինի հետ), Al dente վիճակի եփված սպագետտին, փոքր քանակությամբ ջուր, որի մեջ եփվել է սպագետտին, և, վերջապես, պանիրը[5]։ Դրանից հետո պարունակությունը որոշ ժամանակ ինտենսիվորեն խառնվում է էմուլգացիայի և թավշյա առավելագույն ազդեցության հասնելու համար[6]։ Գործողությունների հաջորդականության այլ տարբերակներ կան[3]։
Մատուցելիս ընդունված է ուտեստին ավելացնել պանրի և պղպեղի լրացուցիչ բաժին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Спагетти Качо-э-Пепе - прекрасное сочетание сыра пармезан и перца, так просто, но неописуемо вкусно». 2spaghetti.ru (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Spaghetti cacio e pepe - Спагетти с сыром и чёрным перцем - пошаговый рецепт с фото на Готовим дома». gotovim-doma.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Качо-э-пепе. Видеорецепт». Еда.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Spaghetti Cacio e Pepe Ricetta Originale Romana». thefoodellers.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Спагетти Cacio e Pepe • Guilty Food». Guilty Food (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Спагетти cacio e pepe». Кулинарные заметки Алексея Онегина. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.