Կաշուեյրա դու Սուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կաշուեյրա դու Սուլ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մակերես3735,164 կմ²
ԲԾՄ68±1 մետր
Բնակչություն80 070 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ51
Փոստային դասիչ96500-000 até 96529-999
Պաշտոնական կայքcachoeiradosul.rs.gov.br
Կաշուեյրա դու Սուլ (Բրազիլիա)##
Կաշուեյրա դու Սուլ (Բրազիլիա)

Կաշուեյրա դու Սուլ (պորտուգալերեն՝ Cachoeira do Sul. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հարավի ջրվեժ», պաշտոնական անվանումը՝ Município de Cachoeira do Sul), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում՝ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Բնակչությունը՝ 80 070 մարդ (2022)[1]։

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կաշուեյրա դու Սուլի բնակչության թվաքանակը եղել է 82.201: Զբաղեցնում է մոտավորապես 3735 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Քաղաքի Nossa Senhora da Conceição տաճարը կաթոլիկ թեմի առաջնորդանիստ է[3]՝ եպիսկոպոսական նստավայր։

Նահանգի վարչական կենտրոնից՝ Պորտու Ալեգրիից հեռավորությունը 196 կիլոմետր է։ Կրում է «Բրնձի ազգային մայրաքաղաք» մականունը։ Բրնձից բացի՝ այստեղ մշակում են ցորեն, ընդեղեն, պեկան տեսակի ընկույզ, զբաղվում են տավարաբուծությամբ։

Կաշուեյրա դու Սուլը վեց այլ համայնքների հետ մեկտեղ կազմավորում է COREDE Jacuí-Centro անվանումը կրող տնտեսական մարզը[4]։

Համայնքի գլխավոր բնակավայրը գետի հակառակ ափին ընկած Ռիու Ժակուի (Rio Jacuí) քաղաքն է, որի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվում է նավակներով, մակույկներով[5]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշուեյրա դու Սուլի միջով կամ մոտով են անցնում արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ գնացող, համապետական նշանակության BR-153, RS-403, BR-290, BR-153, BR-153 ավտոմայրուղիները (վերջինը անցնում է 1961 թվականին հանդիսավորապես բացված Ponte de Fandango կամրջով, որը կառուցվել է Barragem do Fandango ամբարտակի վրա)[6][7]։ Porto de Cachoeira do Sul գետային նավահանգստի շինարարությունը դեռևս չի ավարտվել։

Գործում են Կաշուեյրա դու Սուլի օդանավակայանը՝ Aeroporto de Cachoeira do Sul Nero Moura-ն և երկաթուղային նոր կայարանը (հինը քանդվել է, երկաթգծի ռելսերն էլ հավաքվել են)[8][9]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ունի չափավոր արևադարձային կլիմա, ըստ Köppen-Geiger climate classification-ի դասակարգման՝ Cfa: Միջին տարեկան ջերմաստիճանը 19,4 °C է, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 1416 միլիմետր[10]։

Կաշուեյրա դու Սուլի միջին ամսական ջերմաստիճաններն ու տեղումների քանակը
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայիս Հունիս Հուլիս Օգոստ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
Ջերմաստիճանը (°C) 24,8 23,7 20,9 18,2 15,4 14,8 15,2 16,4 18,4 20,7 23,2 21,0 Ø 19,4
Տեղումների քանակը (մմ) 140 135 141 106 99 107 106 105 118 116 121 122 Σ 1416

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «Cachoeira do Sul – Panorama». cidades.ibge.gov.br (բրազիլական պորտուգալերեն). IBGE. Վերցված է 2019-11-22-ին.
  3. http://www.gcatholic.org/churches/brazil/2666.htm GCatholic
  4. «Corede Jacuí-Centro». www.fee.rs.gov.br (բրազիլական պորտուգալերեն). FEE – Fundação de Economia e Estatística. Վերցված է 2019-11-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  5. «Jacuí River». britannica.com (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019-11-22-ին.
  6. Mirian Ritzel (2011-01-25). «Barragem-Ponte do Fandango: cinquenta anos». www.museucachoeira.com.br (բրազիլական պորտուգալերեն). Museu Municipal de Cachoeira do Sul. Վերցված է 2019-11-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  7. «A Ponte do Fandango, as pontes secas e os aterros». arquivohistoricodecachoeiradosul.blogspot.com (բրազիլական պորտուգալերեն). Arquivo Histórico de Cachoeira do Sul. 2016-01-08. Վերցված է 2019-11-22-ին.
  8. Ralph Mennucci Giesbrecht: Cachoeira do Sul auf der Website Estações Ferroviárias do Brasil. Abgerufen am 22. November 2019 (brasilianisches Portugiesisch).
  9. Ralph Mennucci Giesbrecht: Cachoeira do Sul-Nova auf der Website Estações Ferroviárias do Brasil. Abgerufen am 22. November 2019 (brasilianisches Portugiesisch).
  10. «Klima Cachoeira do Sul: Wetter, Klimatabelle & Klimadiagramm für Cachoeira do Sul - Climate-Data.org». de.climate-data.org. Վերցված է 2019-11-22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշուեյրա դու Սուլ» հոդվածին։