Կաշուեյրա դու Սուլ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կաշուեյրա դու Սուլ | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 3735,164 կմ² | ||||
ԲԾՄ | 68±1 մետր | ||||
Բնակչություն | ▼81 869 մարդ (հուլիսի 1, 2020)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 51 | ||||
Փոստային ինդեքսներ | 96500-000 até 96529-999 | ||||
Պաշտոնական կայք | cachoeiradosul.rs.gov.br | ||||
| |||||
Կաշուեյրա դու Սուլ (պորտուգալերեն՝ Cachoeira do Sul. բառացի թարգմանած՝ նշանակում է «Հարավի ջրվեժ», պաշտոնական անվանումը՝ Município de Cachoeira do Sul), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում՝ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում:
Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կաշուեյրա դու Սուլի բնակչության թվաքանակը եղել է 82.201: Զբաղեցնում է մոտավորապես 3735 քառակուսի կիլոմետր տարածք[2]: Քաղաքի Nossa Senhora da Conceição տաճարը կաթոլիկ թեմի առաջնորդանիստ է [3]՝ եպիսկոպոսական նստավայր:
Նահանգի վարչական կենտրոնից՝ Պորտու Ալեգրիից հեռավորությունը 196 կիլոմետր է: Կրում է «Բրնձի ազգային մայրաքաղաք» մականունը: Բրնձից բացի՝ այստեղ մշակում են ցորեն, ընդեղեն, պեկան տեսակի ընկույզ, զբաղվում են տավարաբուծությամբ:
Կաշուեյրա դու Սուլը վեց այլ համայնքների հետ մեկտեղ կազմավորում է COREDE Jacuí-Centro անվանումը կրող տնտեսական մարզը[4]:
Համայնքի գլխավոր բնակավայրը գետի հակառակ ափին ընկած Ռիու Ժակուի (Rio Jacuí) քաղաքն է, որի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովվում է նավակներով, մակույկներով[5]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաշուեյրա դու Սուլի միջով կամ մոտով են անցնում արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ գնացող, համապետական նշանակության BR-153, RS-403, BR-290, BR-153, BR-153 ավտոմայրուղիները (վերջինը անցնում է 1961 թվականին հանդիսավորապես բացված Ponte de Fandango կամրջով, որը կառուցվել է Barragem do Fandango ամբարտակի վրա)[6][7]: Porto de Cachoeira do Sul գետային նավահանգստի շինարարությունը դեռևս չի ավարտվել:
Գործում են Կաշուեյրա դու Սուլի օդանավակայանը՝ Aeroporto de Cachoeira do Sul Nero Moura-ն և երկաթուղային նոր կայարանը (հինը քանդվել է, երկաթգծի ռելսերն էլ հավաքվել են)[8][9]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքն ունի չափավոր արևադարձային կլիմա, ըստ Köppen-Geiger climate classification-ի դասակարգման՝ Cfa: Միջին տարեկան ջերմաստիճանը 19,4 °C է, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 1416 միլիմետր[10]:
Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապր. | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյ. | Դեկտ. | |||
Ջերմաստիճանը (°C) | 24,8 | 23,7 | 20,9 | 18,2 | 15,4 | 14,8 | 15,2 | 16,4 | 18,4 | 20,7 | 23,2 | 21,0 | Ø | 19,4 |
Տեղումների քանակը (մմ) | 140 | 135 | 141 | 106 | 99 | 107 | 106 | 105 | 118 | 116 | 121 | 122 | Σ | 1416 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anuário Cachoeira do Sul.
- Inventário Turístico da Cidade. Cachoeira do Sul 2018 (PDF; 27,28 MB; brasilianisches Portugiesisch, beschreibt die Sehenswürdigkeiten).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
- ↑ «Cachoeira do Sul – Panorama»։ IBGE (Կաղապար:ЯзыкПоКоду)
- ↑ http://www.gcatholic.org/churches/brazil/2666.htm GCatholic
- ↑ «Corede Jacuí-Centro»։ FEE – Fundação de Economia e Estatística (Կաղապար:ЯзыкПоКоду) Archived 2020-04-12 at the Wayback Machine.
- ↑ «Jacuí River»։ Encyclopedia Britannica (Կաղապար:ЯзыкПоКоду)
- ↑ Mirian Ritzel (2011-01-25)։ «Barragem-Ponte do Fandango: cinquenta anos»։ Museu Municipal de Cachoeira do Sul (Կաղապար:ЯзыкПоКоду)
- ↑ «A Ponte do Fandango, as pontes secas e os aterros»։ Arquivo Histórico de Cachoeira do Sul (Կաղապար:ЯзыкПоКоду)։ 2016-01-08
- ↑ Ralph Mennucci Giesbrecht: Cachoeira do Sul auf der Website Estações Ferroviárias do Brasil. Abgerufen am 22. November 2019 (brasilianisches Portugiesisch).
- ↑ Ralph Mennucci Giesbrecht: Cachoeira do Sul-Nova auf der Website Estações Ferroviárias do Brasil. Abgerufen am 22. November 2019 (brasilianisches Portugiesisch).
- ↑ «Klima Cachoeira do Sul: Wetter, Klimatabelle & Klimadiagramm für Cachoeira do Sul - Climate-Data.org»։ de.climate-data.org (German)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կաշուեյրա դու Սուլ Վիքիպահեստում |
---|
- Website der Stadtpräfektur, Prefeitura Municipal (brasilianisches Portugiesisch)
- Website des Stadtrats, Câmara de Vereadores (brasilianisches Portugiesisch)
- Website des Conselho Municipal do Patrimônio Histórico-Cultural
|