Jump to content

Կաշավյան լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշավյան լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Լեհաստան
Մասն էWestern Sudetes?
Քարտեզ
Քարտեզ

Կաշավյան լեռներ (լեհերեն՝ Góry Kaczawskie, գերմաներեն՝ Katzbachgebirge, չեխերեն՝i Kačavské hory), լեռնազանգված Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիայում։ Համարվում են Սուդետների հյուսիսային ճյուղավորումը և ընկած են այդ լեռնաշղթայի հյուսիս-արևմուտքում։ Կաշավյան լեռներն ունեն 30 կիլոմետրից ավելի ձգվածություն և զբաղեցնում են մոտավորապես 227 քառակուսի կիլոմետր տարածք[1]։ Մի ժամանակ լեռնաշղթայի բարձրագույն կետ էին համարվում միմյանց նման մի քանի սարեր՝ Օկոլեն, Ֆոլվարչնան, Սկոպեցը, Բարանեցը[2][3]։ Վերջին շրջանում իրականացված չափումների արդյունքում պարզվել է, որ ամենաբարձր գագաթը Օկոլեն է[3][4] (ծովի մակերևույթից բարձրությունը 765 մետր է՝ 41 մետրով ավելի, քան Սկոպեցինն է)։

Կաշավյան լեռները կազմված են կրաքարերից, կվարցիտներից, հրաբխային ապարներից, թերթաքարերից։ Տարածված են կուեստները։ Լանջերին փռված են եղևնիների անտառներ։ Կան երկաթի, մարմարի հանքեր։

Կաշավյան լեռներում արդեն իսկ գործում է երեք արգելոց, նախատեսված է դրանց ավելացնել նորերը[5][6][7][8]։

Նախկինում ստեղծված է եղել նաև Գուրա Պոլոմ արգելոցը, որը եղել է Կաշավյան լեռների և ընդհանրապես Լեհաստանի հարավարևմտյան տարածաշրջանի բնության ամենահարուստ շրջաններից մեկը՝ բույսերի 800-ից ավելի տեսակներով, ընդ որում՝ դրանցից մի քանի տասնյակը՝ հատուկ պահպանվող։ 1970-ական թվականների վերջերին այդ արգելոցը փակել են մարմարի արդյունահանում թույլատրելու նպատակով, և ժամանակի ընթացքում այն դարձել է բնության արժեքավոր տարածքի ոչնչացման հանրահայտ նմուշօրինակ[9]։ Մասնավորապես ոչնչացել են օրխիդեաների (խոլորձների) քսանից ավելի տեսակներ, ինչպես նաև հատուկ պահպանվող բազմաթիվ այլ բուսատեսակներ[10]։ Չնայած բնապահպանական կազմակերպությունների ու անհատների բազմաթիվ դիմում-բողոքներին՝ նախկին արգելոցի դեռևս չվնասված տարածքներում հատուկ պահպանությունը վերականգնել դեռևս չի հաջողվել[11][12][13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cytuj pismo |nazwisko = Solon |imię = Jerzy |tytuł = Physico-geographical mesoregions of Poland: Digital version of the map in ESRI shp format |czasopismo = Geographia Polonica |wolumin = 91 |numer = 2 |data = 2018 |wydawca = IGiPZ PAN |miejsce = Warszawa |issn = 2300-7362 |url = https://rcin.org.pl/dlibra/publication/84324
  2. Cytuj książkę | autor = |tytuł = Góry i Pogórze Kaczawskie. Mapa turystyczna. Skala 1:50 000 | wydawca = Wydawnictwo Turystyczne Plan | miejsce = Jelenia Góra | data = 2021 | wydanie = 9 | strony = | isbn = 978-83-7868-478-7
  3. 3,0 3,1 Cytuj pismo |autor = Maciuk, K.; Apollo, M.; Cheer, J.M.; Konečný, O.; Kozioł, K.; Kudrys, J.; Mostowska, J.; Róg, M.; Skorupa, B.; Szombara, S. |tytuł = Determining Peak Altitude on Maps, Books and Cartographic Materials: Multidisciplinary Implications |czasopismo = Remote Sensing |wolumin = 13 |numer = 6 |data = 2021 |doi = 10.3390/rs13061111
  4. Cytuj |autor = Patryk Charydczak |tytuł = Topograficzne porządki… Skopiec kontra Baraniec kontra Folwarczna |data = 2014-05-08 |data dostępu = 2021-06-20 |opublikowany = Ścieżką w bok... |url = https://sciezkawbok.wordpress.com/2014/05/08/topograficzne-porzadki-skopiec-kontra-baraniec-kontra-maslak/ |język = pl
  5. Część opisowa Planu Urządzenia Lasu
  6. Cytuj | url=http://bip.lasy.gov.pl/pl/bip/dg/rdlp_wroclaw/nadl_zlotoryja/ochrona_przyrody | tytuł=Strona główna - Dyrekcja Generalna Lasów Państwowych - Portal Gov.pl | opublikowany=lasy.gov.pl | język=pl | data dostępu=2021-07-01
  7. Część opisowa Planu Urządzenia Lasu
  8. Cytuj | url=http://terraflora.vot.pl/viewpage.php?page_id=9 | tytuł=Flora Tatr i Sudetów. Roślinność górska. Rezerwaty przyrody Sudetów. - Sudety - Projektowane obszary | opublikowany=terraflora.vot.pl | data dostępu=2017-11-23 | archiwum=https://web.archive.org/web/20160620030418/http://terraflora.vot.pl/viewpage.php?page_id=9 | zarchiwizowano=2016-06-20
  9. Cytuj | url=http://www.nastrojenatury.pl/polom.html | tytuł=AfterMarket.pl | opublikowany=nastrojenatury.pl | język=pl | data dostępu=2017-11-23 | archiwum=https://web.archive.org/web/20140827075650/http://www.nastrojenatury.pl/polom.html | zarchiwizowano=2014-08-27
  10. Cytuj stronę |url=http://www.luzak.biz/luzak/rezerwaty/polom.php |tytuł=Góra Połom, rezerwat. Przyroda Dolnego Śląska – obszary chronione |data dostępu=2012-10-28 |archiwum=https://web.archive.org/web/20140820091200/http://www.luzak.biz/luzak/rezerwaty/polom.php |zarchiwizowano=2014-08-20
  11. Cytuj | url=http://www.nastrojenatury.pl/polom.html | tytuł=AfterMarket.pl | opublikowany=nastrojenatury.pl | język=pl | data dostępu=2017-11-23 | archiwum=https://web.archive.org/web/20140827075650/http://www.nastrojenatury.pl/polom.html | zarchiwizowano=2014-08-27
  12. Cytuj | url=http://wiadomosci.ekologia.pl/srodowisko/Gora-Polom-wyjatkowe-miejsce-przyrodnicze,774.html(չաշխատող հղում) | tytuł=Góra Połom - wyjątkowe miejsce przyrodnicze | opublikowany=wiadomosci.ekologia.pl | data dostępu=2017-11-23
  13. Cytuj | url=http://kontakt24.tvn.pl/index.php/artykul,wladze-ze-spokojem-patrza-jak-znika-najcenniejszy-rezerwat-regionu,443393.html | tytuł=Władze ze spokojem patrzą jak znika najcenniejszy rezerwat regionu. - ~Fibius | Reporterzy 24 w Kontakt 24 | opublikowany=kontakt24.tvn.pl | data dostępu=2017-11-23
  14. Flora Tatr i Sudetów. Roślinność górska. Rezerwaty przyrody Sudetów. – Artykuły: Góra Połom(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Grieben Reiseführer Band 18, Riesen- und Isergebirge, nebst Lausitzer, Bober-Katzbach-Gebirge und Waldenburger Bergland, Grieben-Verlag, 1934, 253 S.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bober-Katzbach Gebirge - Sehenswürdigkeiten Արխիվացված 2015-03-30 Wayback Machine
  • «Fremdenführer - Bober-Katzbach Vorgebirge und Gebirge» (PDF, 55 MB) (գերմաներեն). Վերցված է 2014-ին. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  • Artur Skowronek. «Der Kauffunger Kalkstein (Bober-Katzbach-Gebirge, Polen) - Petrographie, Fossilinventar, Stratigraphie» (PDF, 65 MB) (գերմաներեն). Universität Hannover. Վերցված է 2001-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաշավյան լեռներ» հոդվածին։