Կանդե (դղյակ)
Կանդե դղյակ (ֆր.՝ Château de Candé), դղյակ Ֆրանցիայում, Էնդար և Լուրա դեպարտամենտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIV դարի սկզբից այստեղ էր գտնվում Կանդեի սենյորների ամրոցը։ XVI դարի սկզբին Տուր քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Բրիզոնեի պատվերով, ճարտարապետ Դենիեր դյու Ռոյը հին Կանդե բերդի տեղում սկսեց կառուցել մի պալատ՝ Լյուդովիկոս XII ոճով (Վերածնունդ)։ Աշխատանքի ավարտական փուլում ֆինանսավորել է բրիսոնեի դուստրը՝ Ժաննան, քանի որ նա մահացել է 1504 թվականին։ Ամրոց-կալվածքի կառուցումն ավարտվել է 1508-ին, երկար ժամանակ կառույցն մնացել է նույն տեսքով։
Միայն այն բանից հետո, երբ 1853 թվականի հունիսի 24-ին Սանտյագո Դրեյք դել Կաստիլյոն՝ անգլո-կուբայական հարուստ տնկիների ժառանգորդը, ձեռք է բերել ամրոցը, ճարտարապետ Ժակ Այմե Մեֆրերը փոփոխություններ է կատարել. ավելացվել է հյուսիսային թևը գոթական Վերածննդի ոճով, քան երեք անգամ ավելացել են բնակելի շինությունները։
1937 թվականին այս ամրոցում տեղի է ունեցել դուքս Էդուարդ Վինձորսկու (Մեծ Բրիտանիայի նախկին թագավոր) և Ուոլիս Սիմփսոնի պսակադրությունը։ 1939 թվականին ամրոցի մի մասը վարձակալել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը՝ դիվանագիտական հանդիպումներ անցկացնելու համար։
1972 թվականին Ֆերն Բեդի մահից հետո պետությունը Կանդեի դղյակը ժառանգություն է ստացել։ 1974 թվականին նրան հանձնեցին գլխավոր Ռադե Ինդրե-ի-Լուարի վարչություն։ Այժմ բաց է այցելությունների համար հունվար-սեպտեմբերին։ 2005 թվականից այստեղ անցկացվում է "Արևի տարածք" երաժշտական փառատոնը։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանդե ամրոցը կառուցվել է Տուրից 25 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում կան Էնդրի մեջ թափվող փոքր գետեր։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1745 թվականի նկարագրության համաձայն ՝ Կանդեի ամրոցը բաղկացած էր ամրացված շենքերից, կորպուսներից, փոսերից ու ջրանցքներից, Վերհան կամուրջներից, պուրակների նմանությամբ ճանապարհներից, ծառաների, սարերի, խոլորձների այգիներից, մրգատու այգիներից, աշտարակներից, խաղողի այգիներից։ Հարևանությամբ բարձր անտառներ էին որտեղ կային որսի թռչուններ։
Ութ ննջասենյակներից յուրաքանչյուրը ձևավորված է արտ-դեկո ոճով, տաք ջրով «ցպահանջ» մատակարարվող, ամերիկյան համակարգով հագեցած լոգարանով, սրբիչ չորացնող սարքով և զուգարանով։
Կա 18 անցքերով գոլֆի դաշտ։ Ամրոցում կա գրադարան, մարզասրահ, սոլյարի և Էռնեստ Մարտին Սքիների ստեղծած երգեհոնը։ Այսօր դա աշխարհում գոյություն ունեցող 12 գործիքներից մեկն է, որոնցից միայն 3-ն են գտնվում աշխատանքային վիճակում։ Եզակի երգեհոնը ճանաչվել է պատմական հուշարձան։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernhard Schneidewind: Die Schlösser der Loire. Der Wegweiser durch den Garten Frankreichs. Ullstein, Frankfurt/M., Berlin 1994, ISBN 3-550-06850-6, S. 154.
- Charles Glass, Americans in Paris: Life and Death Under Nazi Occupation, Harper Collins, U. K. ISBN 978-0-00-722853-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդե (դղյակ)» հոդվածին։ |
|