Կանայք (ֆիլմ, 1939)
Կանայք անգլ.՝ The Women | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն[1][2], իգական բադի մուվի, հումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա |
Հիմք | The Women?[3] |
Թվական | 1939 |
Պրեմիերա | 1939 թվականի սեպտեմբերի 1 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Կյուկոր |
Պրոդյուսեր | Hunt Stromberg? |
Սցենարի հեղինակ | Անիտա Լուս, Ջեյն Մերֆին, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, Դոնալդ Օգդեն Ստյուարտ և Քլեր Բութ Լյուս |
Դերակատարներ | Նորմա Շիրեր, Ջոան Քրոուֆորդ, Ռոզալինդ Ռասել, Մերի Բոլանդ, Փոլեթ Գոդար, Ջոան Ֆոնտեյն, Վիրջինիա Ուայլդեր, Ֆիլիս Պովա, Լյուսիլ Ուոթսոն, Մարջորի Մեյն, Վիրջինիա Գրեյ |
Օպերատոր | Օլիվեր Թ․ Մարշ և Ջոզեֆ Ռութենբերգ |
Երաժշտություն | David Snell? |
Մոնտաժ | Robert J. Kern? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 130 րոպե |
The Women (1939 film) Վիքիպահեստում |
«Կանայք» (անգլ.՝ The Women; անվան տարբերակ՝ «Կանացի ինտրիգներ»), ռեժիսոր Ջորջ Կյուկորի ֆիլմը՝ նկարահանված Քլեր Բութ Լյուսի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ 2007 թվականին «Կանայք» ֆիլմը Կոնգրեսի գրադարանի կողմից ընտրվել է Միացյալ Նահանգների ազգային կինոռեգիստրում պահպանելու համար՝ որպես «մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն ունեցող» ֆիլմ[4]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հունվարին պրոդյուսերներ Հարի Մ. Գյոտցը և Մաքս Գորդոնը 125,000 դոլարով գնել են պիեսի ադապտացիայի իրավունքները[5]։ 1938 թվականի մարտին Նորմա Շիրերը և Քերոլ Լոմբարդը բանակցություններ են վարել ֆիլմում նկարահանվելու համար[6]։
Լուրեր էին շրջանառվում, որ MGM-ն փորձել է Մերիոն Դևիսին հետ բերել Սիլվիա Ֆաուլերի դերի համար, բայց նա հրաժարվել է։ 1938 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջեյն Մյորֆին MGM-ում զբաղված է ֆիլմի սցենարը գրելով։ Վիրջինիա Ուայլդերը դերի համար ընտրվել է 1939 թվականի ապրիլի 24-ին[7]։ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը սցենարի վրա աշխատել է գործընթացի հենց սկզբում, սակայն այն չի հաստատվել[8]։ Դերասան Ֆլորենս Նեշի քույրը՝ Մերի Նեշը, նկարահանվել էր 1911 թվականին «Կինը» կոչվող ներկայացման մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ Մերի Հեյնսը չի կասկածում, որ ամուսինը սիրավեպ ունի վաճառողուհի Քրիսթալ Ալենի հետ։ Սիլվիա Ֆաուլերը՝ Մերիի ընկերուհին, իր մատնահարդարից տեղեկանում է սիրավեպի մասին և հայտնում Էդիթ Փոթերին՝ իր մյուս ընկերուհուն։ Նրանք բամբասանք են տարածում, սակայն չեն կարողանում ամեն ինչի մասին հայտնել հենց Մերիին, որը նույն գեղեցկության սրահ այցելելուց հետո իմանում է ամուսնու անհավատարմության մասին։ Միսիս Հեյնսը հայտնվում է երկընտրանքի առաջ՝ ամուսնուց բացատրություն պահանջե՞լ, թե՞ սպասել, մինչև ամուսնու հետաքրքրությունն իր նոր կրքի նկատմամբ ինքն իրեն մարի։ Սիլվիայի ճնշման տակ Մերին գնում է առաջին ճանապարհով, և շուտով նա ու ամուսինը որոշում են ամուսնալուծվել։ Ռինոյի ճանապարհին գնացքում, որտեղ հավաքվում են ամուսնալուծության սպասող բոլոր կանայք, Մերին հանդիպում է կոմսուհի Դը Լավին և Միրիամ Ահարոնսին, որը սիրավեպ ունի Սիլվիայի ամուսնու հետ։ Մինչ նրանք բոլորը հյուրընկալվում են ռանչոյում, Սիլվիան գալիս է ամուսնալուծվելու, իսկ կոմսուհին ծանոթանում է Բաքի՝ տեղացի կովբոյի հետ։
Անցնում է երկու տարի։ Մերիի նախկին ամուսինը դժգոհ է Քրիսթալի հետ ամուսնությունից, որն արդեն սիրավեպ է սկսել Բաքի հետ։ Այն բանից հետո, երբ Մերին իմանում է, որ իր ամուսինը տառապում է, ստիպում է Սիլվիային պատմել նրան Քրիսթալի և Բաքի սիրավեպի մասին։ Պարոն Հեյնսի ամուսնությունը խզվում է, և Մերին վերադառնում է ամուսնու մոտ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորմա Շիրեր․ Մերի Հեյնս
- Ջոան Քրոուֆորդ․ Քրիսթալ Ալեն
- Ռոզալինդ Ռասել․ Սիլվիա Ֆաուլեր
- Մերի Բոլանդ․ կոմսուհի Դը Լավ
- Փոլեթ Գոդար․ Միրիամ Ահարոնս
- Ֆիլիս Պովա․ Էդիթ Փոթեր
- Ջոան Ֆոնտեյն․ Պեգի Դեյ
- Վիրջինիա Ուայլդեր․ Փոքրիկ Մերի
- Լյուսիլ Ուոթսոն․ миссис Морхед
- Մարջորի Մեյն․ Լյուսի
- Վիրջինիա Գրեյ․ Փետ
- Ռութ Հասի․ միսս Ուոթսոն
- Հեդդա Հոփփեր․ Դոլի Դյուպեյսթեր
- Ֆլորենս Նեշ․ Նենսի Բլեյք
- Կորա Ուիզերսփուն․ միսիս Վան Ադամս
- Մերի Բեթ Հյուզ․ միսս Տրիմերբեկ
- Դենի Մուր․ Օլգա
- Տիտրերում նշված չեն՝
- Քերոլ Հյուզ․ վաճառողուհի սրահում
- Գերտրուդ Աստոր․ ցեխի լոգանքի բուժքույր
- Սյուզան Կաարեն․ արքայադուստր Մարա
- Էսթեր Դեյլ․ Ինգրիդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0032143/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film239455.html
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ "National Film Registry". Library of Congress, accessed October 28, 2011.
- ↑ «The Women: Notes». Turner Classic Movies. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ "Looking at Hollywood", Chicago Tribune, March 2, 1938
- ↑ "Robert Donat Named as 'Ruined City' Star", Los Angeles Times, April 25, 1939
- ↑ Brody, Richard (2009 թ․ նոյեմբերի 11). «The Women». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանայք (ֆիլմ, 1939)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կանայք (ֆիլմ, 1939)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- The Women – Past and Present Արխիվացված Հոկտեմբեր 4, 2008 Wayback Machine at LaFemmeReel.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանայք (ֆիլմ, 1939)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1939 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր