Jump to content

Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՕնտարիո
ՎայրՏորոնտո
Հիմնադրվել է1975
Կայքtextilemuseum.ca
Քարտեզ
Քարտեզ

Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան (անգլ.՝ Textile Museum of Canada), տեքստիլային գործվածքի հավաքածուներին, ցուցադրմանն ու փաստաթղթային հիմնավորումներին նվիրված թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։

Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարանը հիմնադրվել է 1975 թվականին որպես Կանադայի գորգերի և տեքստիլների գործվածքների թանգարան Մաքս Ալենի և Սիմոն Վագմեկերսի կողմից։ Տեղակայված է Մարխեմ փողոցի Mirvish Village կոչվող առևտրային անկլավի պաղպաղակի խանութի վերևում։ Թանգարանի հավաքածուն սկզբում հիմնված էր գործուղումների ժամանակ ձեռքբերված գործվածքների վրա։ Թանգարանի ներկայիս վայրը տեղափոխվել է 1989 թվականին[1][2][3]։

Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարանն ունի շուրջ 13 հազար տեքստիլային գործվածքների մշտական հավաքածու ամբողջ աշխարհից, և ներկայացնում է 2000 տարվա տեքստիլային գործվածքների պատմություն։ Հավաքածուում ներառված են գործվածքներ, ծիսական հագուստ, տարազներ, գորգեր, մգդակած վերմակներ և նմանատիպ առարկաներ[2][4]։

Թանգարանը իր սեփական և այլ հավաքածուներից ներկայացնում է ժամանակակից աշխատանքների և պատմական ու էթնոգրաֆիկ նմուշների համադրված ցուցահանդեսներ[5]։ Թանգարանում է գտնվում Հ. Ն. Փուլար գրադարանը (H.N. Pullar Library), որի հավաքածուն հիմնված է ոչ արդյունաբերական տեքստիլի վրա[6][7]։ Թանգարանում կազմակերպվում են նաև դասախոսություններ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, սեմինարներ, երաժշտական և պարային ներկայացումներ, ցուցադրումներ, դպրոցական ծրագրեր և հանրային շրջագայություններ։

Թանգարանի թվայնացման ծրագրերից մեկը՝ «Կանադական գոբելեն. մշակութային բազմազանության կտոր», 7000 նմուշների առցանց մուտքի հնարավորություն է տալիս, իսկ երկրորդ փուլը շուրջ 3500 նմուշների հնարավորություն կտա։

Թանգարանի ցուցադրություններից և հրատարակություններից շատերն արժանացել են մրցանակների, այդ թվում՝

  • Կտոր և կավ.հաղորդակցման մշակույթ (2003)[8]
  • Կանադական գոբելեն. մշակութային բազմազանության կտոր (2006)[9]
  • Սոսկալի գեղեցկություն. ինստալյացիա (2006)[9]
  • Թոր Հանսեն. արհեստագործություն կանադական ոճով (2006)[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Textile Museum». yorkregion.com. 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  2. 2,0 2,1 Mosher, Max (2013 թ․ հուլիսի 25). «Creative Process: Shauna McCabe». Toronto Standard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Yelaja, Prithi (2007 թ․ ապրիլի 24). «Textile show stitches art to history». Toronto Star. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Piercey, Marc; Fabregui, Richard. «Textile Museum - Canada». Toronto is Fashion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Textile Museum of Canada». torontoartscouncil.org/. Toronto Arts Council. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Textile Museum of Canada - H.N. Pullar Library». LibraryThing. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Library». Textile Museum of Canada. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Awards : 2003 Winners». oaag.org. Ontario Association of Art Gallaries. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Awards : 2006 Winners». oaag.org. Ontario Association of Art Gallaries. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան» հոդվածին։