Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան
Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | տեքստիլի թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Օնտարիո |
| Վայր | Տորոնտո |
| Հիմնադրվել է | 1975 |
| 43°39′17″N 79°23′12″W / 43.65472°N 79.38667°W | |
| Կայք | textilemuseum.ca |
![]() | |
![]() | |
Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան (անգլ.՝ Textile Museum of Canada), տեքստիլային գործվածքի հավաքածուներին, ցուցադրմանն ու փաստաթղթային հիմնավորումներին նվիրված թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարանը հիմնադրվել է 1975 թվականին որպես Կանադայի գորգերի և տեքստիլների գործվածքների թանգարան Մաքս Ալենի և Սիմոն Վագմեկերսի կողմից։ Տեղակայված է Մարխեմ փողոցի Mirvish Village կոչվող առևտրային անկլավի պաղպաղակի խանութի վերևում։ Թանգարանի հավաքածուն սկզբում հիմնված էր գործուղումների ժամանակ ձեռքբերված գործվածքների վրա։ Թանգարանի ներկայիս վայրը տեղափոխվել է 1989 թվականին[1][2][3]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարանն ունի շուրջ 13 հազար տեքստիլային գործվածքների մշտական հավաքածու ամբողջ աշխարհից, և ներկայացնում է 2000 տարվա տեքստիլային գործվածքների պատմություն։ Հավաքածուում ներառված են գործվածքներ, ծիսական հագուստ, տարազներ, գորգեր, մգդակած վերմակներ և նմանատիպ առարկաներ[2][4]։
Թանգարանը իր սեփական և այլ հավաքածուներից ներկայացնում է ժամանակակից աշխատանքների և պատմական ու էթնոգրաֆիկ նմուշների համադրված ցուցահանդեսներ[5]։ Թանգարանում է գտնվում Հ. Ն. Փուլար գրադարանը (H.N. Pullar Library), որի հավաքածուն հիմնված է ոչ արդյունաբերական տեքստիլի վրա[6][7]։ Թանգարանում կազմակերպվում են նաև դասախոսություններ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, սեմինարներ, երաժշտական և պարային ներկայացումներ, ցուցադրումներ, դպրոցական ծրագրեր և հանրային շրջագայություններ։
Թանգարանի թվայնացման ծրագրերից մեկը՝ «Կանադական գոբելեն. մշակութային բազմազանության կտոր», 7000 նմուշների առցանց մուտքի հնարավորություն է տալիս, իսկ երկրորդ փուլը շուրջ 3500 նմուշների հնարավորություն կտա։
Թանգարանի ցուցադրություններից և հրատարակություններից շատերն արժանացել են մրցանակների, այդ թվում՝
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Textile Museum». yorkregion.com. 2012 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- 1 2 Mosher, Max (2013 թ․ հուլիսի 25). «Creative Process: Shauna McCabe». Toronto Standard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Yelaja, Prithi (2007 թ․ ապրիլի 24). «Textile show stitches art to history». Toronto Star. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Piercey, Marc; Fabregui, Richard. «Textile Museum - Canada». Toronto is Fashion. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Textile Museum of Canada». torontoartscouncil.org/. Toronto Arts Council. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Textile Museum of Canada - H.N. Pullar Library». LibraryThing. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Library». Textile Museum of Canada. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Awards : 2003 Winners». oaag.org. Ontario Association of Art Gallaries. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- 1 2 3 «Awards : 2006 Winners». oaag.org. Ontario Association of Art Gallaries. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Textile Museum of Canada website
- Canadian Tapestry: The Fabric of Cultural Diversity Արխիվացված 2017-12-02 Wayback Machine
- Cloth & Clay: Communicating Culture
- TXTilecity Արխիվացված 2017-12-02 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի տեքստիլային գործվածքի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||

