Jump to content

Կայում Նասիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայում Նասիրի
թաթ.՝ Qayum Nasıri, Каюм Насыйри
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2 (14), 1825[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1902[1] (77 տարեկան)
Մահվան վայրԿազան, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունազգագրագետ, բանահավաք, պատմաբան, լեզվաբան, գրող, ուսուցիչ և գիտնական
 Kayum Nasyri Վիքիպահեստում

Կայում Նասիրի (իսկականը՝ Գաբդելկայում Գաբդեննասիրովիչ Նասիրով, փետրվարի 2 (14), 1825[1], Կազան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20 (սեպտեմբերի 2), 1902[1], Կազան, Ռուսական կայսրություն), թաթար գիտնական-լուսավորիչ, գրող։

1871–1876 թվականներին ուսուցչություն է արել Կազանում իր բացած առաջին ռուս–թաթարական դպրոցում։ Նասիրիի մանկավարժական հայացքները ձևավորվել են Կ․ Ուշինսկու և Լ․ Տոլստոյի ազդեցությամբ։ Առաջին գործերն են «Շարահյուսություն» և մանուկների համար գրված գիտահանրամատչելի «Ժամանց»-ը (երկուսն էլ՝ 1860 թվական)։ Կազմել և տպագրել է թաթարերենի քերականությունը, ուղղագրության կանոնները, մաթեմատիկայի, աշխարհագրության, պատմության և այլ դասագրքեր։ Գրել է «Կազանի թաթարների հավատալիքներն ու ծեսերը․․․» (1880, ռուսերեն), «Կազանի թաթարների ժողովրդական գրականության նմուշներ» (1896 թվական, ռուսերեն), «Կազանի թաթարների հեքիաթները այլ ժողովուրդների հեքիաթների համադրությամբ» (1900 թվական, Պ․ Պոլյակովի հետ) աշխատությունները։ Կազմել է «Թաթար–ռուսերեն բառարան»-ը (1875 թվական)։ Նասիմովի նովելները նպաստել են թաթարական գեղարվեստական արձակի զարգացմանը և լուսավորական ռեալիզմի ձևավորմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայում Նասիրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 182


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X