Կայում Նասիրի
Կայում Նասիրի թաթ.՝ Qayum Nasıri, Каюм Насыйри | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1825 |
Ծննդավայր | Կազան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 20, 1902 (77 տարեկան) |
Մահվան վայր | Կազան, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
![]() |
Կայում Նասիրի (իսկականը՝ Գաբդելկայում Գաբդեննասիրովիչ Նասիրով, փետրվարի 14, 1825, Կազան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1902, Կազան, Ռուսական կայսրություն), թաթար գիտնական-լուսավորիչ, գրող։
1871–1876 թվականներին ուսուցչություն է արել Կազանում իր բացած առաջին ռուս–թաթարական դպրոցում։ Նասիրիի մանկավարժական հայացքները ձևավորվել են Կ․ Ուշինսկու և Լ․ Տոլստոյի ազդեցությամբ։ Առաջին գործերն են «Շարահյուսություն» և մանուկների համար գրված գիտահանրամատչելի «Ժամանց»-ը (երկուսն էլ՝ 1860 թվական)։ Կազմել և տպագրել է թաթարերենի քերականությունը, ուղղագրության կանոնները, մաթեմատիկայի, աշխարհագրության, պատմության և այլ դասագրքեր։ Գրել է «Կազանի թաթարների հավատալիքներն ու ծեսերը․․․» (1880, ռուսերեն), «Կազանի թաթարների ժողովրդական գրականության նմուշներ» (1896 թվական, ռուսերեն), «Կազանի թաթարների հեքիաթները այլ ժողովուրդների հեքիաթների համադրությամբ» (1900 թվական, Պ․ Պոլյակովի հետ) աշխատությունները։ Կազմել է «Թաթար–ռուսերեն բառարան»-ը (1875 թվական)։ Նասիմովի նովելները նպաստել են թաթարական գեղարվեստական արձակի զարգացմանը և լուսավորական ռեալիզմի ձևավորմանը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 182)։ ![]() |