Կայմար Սաագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայմար Սաագ
էստ․՝ Kaimar Saag
Քաղաքացիությունը  Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Էստոնիա Կիրմ (Սուուրե Յաանի) 17 (26)
2005 Էստոնիա Կոդուգաաս (Վիլյանդի) 9 (2)
2005-2007 Էստոնիա Լևադիա 18 (4)
2005  Էստոնիա Լևադիա Յունիոր 2 (1)
2005-2007  Էստոնիա Լևադիա-2 41 (50)
2007  Էստոնիա Կալև (Տալլին) 14 (1)
2008-2012 Դանիա Սիլկեբորգ 84 (14)
2012-2014 Դանիա Վայլե 24 (6)
2014-2015 Շվեդիա Ասիրիսկա Ֆյորենինգեն 5 (0)
2015 Էստոնիա Լևադիա 28 (5)
2015  Էստոնիա Լևադիա II 5 (2)
2016-2018 Նորվեգիա Նյուբերգսուն 50 (26)
2018 Ֆարերյան կղզիներ Բ-36 Տորսհավն 27 (11)
2019— Էստոնիա Վիլյանդի Տուլևիկ 34 (13)
Ազգային հավաքական
2007-2010 Էստոնիա Էստոնիա (մինչև 21) 12 (4)
2007-2014 Էստոնիա Էստոնիա 46 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11 հունիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24 փետրվարի, 2016

Կայմար Սաագ (էստ․՝ Kaimar Saag, օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3], Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմար Սաագը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վիլյանդիում, նրա առաջին մարզիչը եղել է Յաակ Լուհակոոդերը։ Պատանեկան մակարդակում խաղացել է նաև Տալլինում։ Մեծահասակների մակարդակում կարիերան սկսել է 2004 թվականին Էստոնիայի չորրորդ դիվիզիոնի «Կիրմ» (Սուուրե Յաանի) ակումբում։

Տասնվեց տարեկանում Կայմար Սաագը կատարել է նորամուտը «Լևադիա» ակումբում 2005 թվականին[4]։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2005 թվականի հոկտեմբերի 16-ին «Մերկուուր» ակումբի դեմ արտագնա խաղում[5]։ «Լևադիայի» կազմում Կայմարը երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն (2006 և 2007 թվականներին), երկու անգամ նվաճել Էստոնիայի գավաթը (2005 և 2007 թվականներին) մեկ անգամ՝ Սուպերգավաթը (2015 թվական)։ 2007 թվականին Կայմար Սաագը վարձավճարով տեղափոխվել է Տալլինի «Կալև», որի կազմում անցկացրել է 14 հանդիպում և խփել մեկ գոլ[6]։

2008 թվականի հունվարի 25-ին Կայմար Սաագը քառամյա պայմանագիր է կնքել դանիական «Սիլկեբորգ» ակումբի հետ[7]։ Նոր ակումբում Սաագն իր նորամուտը կատարել է յոթ օր անց՝ «Օրհուսի» դեմ խաղում։ «Սիլկեբորգի» կազմում իր առաջին գոլը խփել է 2008 թվականի ապրիլի 6-ին՝ «Ֆրեդերիսիա» ակումբի դեմ խաղում[8]։ «Սիլկեբորգի» կազմում Կայմար Սաագն անցկացրել է չորսուկես մրցաշրջան և 2012 թվականի ապրիլին հայտարարել է թիմից հեռանալու ցանկության մասին՝ դա պատճառաբանելով սահմանափակ խաղաժամանակով[9]։

2012 թվականի մայիսին Սաագը երկու տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վայլե» ակումբի հետ և միացել թիմին ամռանը, երբ ավարտվել է «Սիլկեբորգի» հետ նրա պայմանագրի ժամկետը[10][11]։ Նոր ակումբում ելույթներն սկսել է հաջողությամբ՝ նախամրցաշրջանային խաղերում խփելով յոթ գոլ[12][13][14]։ 2012 թվականի հուլիսի 29-ին ակումբի կազմում կատարել է նորամուտը լիգայում՝ մասնակցելով «Կյոգե» ակումբի դեմ խաղին (1։1)[15]։ Մեկ շաբաթ անց՝ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 5-ին, Կայմարը ձևակերպել է հեթ-տրիկ՝ թիմին օգնելով հաղթել «Սկիվ» ակումբին 4։1 հաշվով[16]։

2014 թվականի հուլիսին Կայմար Սաագը պայմանագիր է կնքել շվեդական «Ասիրիսկա» ակումբի հետ[17]։

2018 թվականի հունվարին Սաագը տեղափոխվել է Ֆարերյան կղզիների «Բ-36 Տորսհավն» ակումբ[18]։ 2018 թվականի վերջին հեռացել է թիմից և տեղափոխվել «Վիլյանդի Տուլևիկ»՝ մարզավիճակը պահելու համար[19]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի ազգային հավաքականի կազմում Կայմար Սաագն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ին՝ մասնակցելով Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին[20][21]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 2009 թվական դեկտեմբերի 30-ին՝ գրավելով Անգոլայի ազգային հավաքականի դարպասը։ 2012 թվականի Եվրոպայի Առաջնության ընտրական փուլի առաջին խաղում ձևակերպել է դուբլ՝ աչքի ընկնելով Ֆարերյան Կղզիների ազգային հավաքականի դեմ խաղի 91 և 93 րոպեներին։

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1 30 դեկտեմբերի, 2009 Estadio Algarve, Ֆարո, Պորտուգալիա Անգոլա Անգոլա 1–0 1–0 Ընկերական խաղ
2 11 օգոստոսի, 2010 Lilleküla Stadium, Տալլին, Էստոնիա Կաղապար:ՖուտբոլՖարերյան կղզիներ 1–1 2–1 ԵԱ-2012 որակավորման փուլ
3 6 սեպտեմբերի, 2011 Lilleküla Stadium, Տալլին, Էստոնիա Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 4–1 4–1 ԵԱ-2012 որակավորման փուլ
2017 թվականի հունվարի 13-ի տվյալներով[22]

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևադիայի կազմում

  • Էստոնիայի չեմպիոն – 2006, 2007
  • Էստոնիայի գավաթակիր – 2005, 2007
  • Էստոնիայի Սուպերգավաթի դափնեկիր – 2015
Բ-36 Տորսհավն
  • Ֆարերյան կղզիների գավաթակիր – 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Kaimar Saag liitus FC Levadiaga – Soccernet.ee». soccernet.ee. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  5. Estonia 2005 — «rsssf.com», проверено 13 октября 2010
  6. «Kaimar Saag naases Levadiasse – Soccernet.ee». soccernet.ee. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  7. Kaimar Saag sõlmis Silkeborgiga lepingu neljaks aastaks Արխիվացված 2011-07-20 Wayback Machine — «tartu.postimees.ee», 25 հունվարի, 2008
  8. Kaimar Saag lõi Silkeborgi eest värava Արխիվացված 2010-01-01 Wayback Machine — «tartu.postimees.ee», 6 ապրիլի, 2008
  9. «Saag lahkub suvel Silkeborgist» (Estonian). Postimees. 2012 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Kaimar Saag til Vejle Boldklub Kolding» (1 May 2012) (Danish). Vejle Boldklub Kolding. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  11. «Eesti koondise ründaja leidis uue koduklubi» (Estonian). Postimees. 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «16–0 over Løsning IF» (Danish). Vejle Boldklub Kolding. 2012 թ․ հուլիսի 6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  13. «Flot sejr i Silkeborg» (Danish). Vejle Boldklub Kolding. 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  14. «2–0 sejr over Viborg» (Danish). Vejle Boldklub Kolding. 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  15. «Saag ja Sidorenkov alustasid hooaega põhikoosseisus» (Estonian). Estonian Public Broadcasting. 2012 թ․ հուլիսի 30. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Hattrick af fødselaren» (5 August 2012) (Danish). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  17. Elissaar, Kasper (2014 թ․ հուլիսի 8). «Kaimar Saag liitus Rootsi klubiga». soccernet.ee. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  18. Kaimar Saag jätkab karjääri Fääri saartel Soccernet.ee, 16 January 2018 (էստոներեն)
  19. Saag meenutas elu Fääri saartel – U15 karikafinaalist Besiktaseni (hetkeseisuga jätkub karjäär Viljandis!), soccernet.ee, 16 January 2019
  20. «Kaimar Saag alustab põhikoosseisus – Soccernet.ee». soccernet.ee. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  21. «Kõik Eesti internatsionaalid» [All Estonian internationals] (Estonian). Eesti Jalgpalli Liit.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Kaimar Saag – national football team player». eu-football.info. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]