Կայմար Սաագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կայմար Սաագ
էստ․՝ Kaimar Saag
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կայմար Սաագ
Քաղաքացիությունը Էստոնիա Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ 1988, օգոստոսի 5
Ծննդավայր Վիլյանդի, Էստոնիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Սիլկեբորգ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007

2007

2008-մինչ հիմա

Էստոնիա Լեվադիա

Էստոնիա Կալև (Տալլին) (վարձավճար)

Դանիա Սիլկեբորգ

18 (4)

14 (1)

34 (4)
Ազգային հավաքական
2007-2010 2007-մինչ հիմա

Էստոնիա Էստոնիա (մինչև 21 տ.)

Էստոնիա Էստոնիա

12(4)

26(3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կայմար Սաագ (էստ․՝ Kaimar Saag, օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2], Վիլյանդի, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Դանիական «Սիլկեբորգ» ակումբի և Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմարը իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է Լեվադիայի կազմում, երբ 16 տարեկան էր։ Առաջին գոլը Լեվադիայի կազմում հեղինակել է 2005 թ. հոկտեմբերի 16-ին։ Լեվադիայի կազմում 2 անգամ կարողացել է դառնալ Էստոնիայի չեմպիոն (2006 թ., 2007 թ.), ևս 2 անգամ նվաճել Էստոնիայի գավաթը (2005 թ., 2007 թ.)։ 2007 թ. վարձավճարով սկսեց հանդես գալ Տալլինի Կալևում, որի կազմում հասցրեց անցկացնել 14 հանդիպում և հեղինակել 1 գնդակ։ 2008 թ. հունվարի 25-ին Կայմարը ստորագրեց պայմանագիր դանիական Սիլկեբորգի հետ 4 տարի ժամկետով։ Կնքումից 7 օր անց անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը նոր թիմի կազմում։ Սիլկեբորգի կազմում իր առաջին գնդակը կարողացավ խփել 2008 թ. ապրիլի 6-ին։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Կայմարն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2008 թ. սեպտեմբերի 8-ին, երբ թիմը մրցում էր Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը կարողացել է հեղինակել 2009 թ. դեկտեմբերի 30-ին, երբ թիմը մրցում էր Անգոլայի ազգային հավաքականի հետ։ 2012 թ. Եվրոպայի Առաջնության ընտրական փուլի առաջին խաղում ձևակերպեց դուբլ խաղի 91 և 93 րոպեներին, երբ թիմը մրցում էր Ֆարերյան Կղզիների ազգային հավաքականի հետ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեվադիայի կազմում

• Էստոնիայի չեմպիոն - 2006 թ., 2007 թ.

• Էստոնիայի գավաթակիր - 2005 թ., 2007 թ.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմար Սաագը www.transfermarkt.co.uk կայքում

Կայմար Սաագը www.national-football-teams.com կայքում

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Eesti Spordi Biograafiline Leksikon