Կամչատկայի թերակղզի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամչատկա (այլ կիրառումներ)
Տեղագրություն | Ասիա | |
Ողողող ջրեր | Օխոտի, Բերինգի ծովեր, Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 270 000 կմ² | |
Երկիր | Ռուսաստան | |
Վիքիպահեստում |
Կամչատկա (ռուս.՝ полуостров Камчатка), թերակղզի Ասիայի հյուսիս-արևելքում։ Ողողվում է Օխոտի, Բերինգի ծովերով և Խաղաղ օվկիանոսով։
Անվան առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ավելի քան 20 տարբերակներ «Կամչատկա» անվան առաջացման վերաբերյալ։
Ըստ Բ․ Պ․ Պոլևոյի՝ «Կամչատկա» անվանումն առաջացել է Կամչատկա գետի անվանումից, իսկ գետը անվանվել էր ի պատիվ Իվան Կամչատիյի։ 1965 թվականին տուրք հավաքելու նպատակով ուղարկվել էին դեպի Պենժին գետը Ֆյոդոր Չուկիևը և Իվան Իվանովը «Կամչատիյ» մականունով (մականունը տրվել էր այն պատճառով, որ նա միշտ կրում էր միայն մետաքսյա շապիկ, իսկ այն ժամանակներում մետաքսը կոչում էին «Կամչատյան կտոր» կամ «Դամասկ»)։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիեֆում աչքի են ընկնում Սրեդիննի (Իչինյան Սոպկա հրաբուխը, 3621 մ) և նրան զուգահեռ Արևելյան լեռնաշղթաները, դրանց միջև՝ Կենտրոնական Կամչատկյան ցածրությունը 10-80 կմ լայնությամբ, որով հոսում է Կամչատկա գետը։ Թերակղզում կա 160 հրաբուխ․ 28-ը՝ գործող (Կլյուչևսկայա Սոպկա, 4750 մ ամենաբարձրը կետը, Շիվելուչ և այլն)։ Կամչատկայի հյուսիսում տարածված են տունդրանները, կենտրոնական մասում՝ անտառները, 1000 մետրից վեր՝ ալպյան մարգագետինները, լեռնային տունդրանները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ծովային մուսսոնային է, կենտրոնական և հյուսիսայ մասերում՝ չափավոր ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -15 °C է, արևելքում՝ -11 °C, կենտրոնական մասում՝ -16 °C, օգոստոսինը, համապատասխանաբար, 12 °C, 12,5 °C, 16 °C, տարեկան տեղումները՝ 600-1100 մմ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիներից կան սամույր, աղվես, գայլ, արջ, ջրասամույր, մշկամուկ, հյուսիսային եղջերու։ Ամենատարածվավծ կենդանին է դարչնագույն արջը։ Կամչատկայի կենդանիների 80% կազմում եմ միջատները, կան շատ տեսակի սարդեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Камчатка, полуостров // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Крашенинников С. П. Описание земли Камчатки. — П.։ Академия наук, 1755.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամչատկայի թերակղզի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 209)։ |