Jump to content

Կալաոռայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաոռայի ամրոց
Castillo de La Calahorra
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԼա Կալաոռա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Կառուցված1509-1512 թթ.
ԿառուցողԿարդինալ Մենդոսա
ՊատվիրողRodrigo Díaz de Vivar y Mendoza, 1st Marquis of Cenete?
Ճարտարապետական ոճՎերածնունդ
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de La Calahorra Վիքիպահեստում

Կալաոռայի ամրոց (իսպ.՝ Castillo de La Calahorra), ամրոց Կալաոռայում, ծովի մակարդակից 1250 մետր բարձրության վրա, Գրանադայի շրջան,Անդալուզիայի ինքնավար համայնք, Իսպանիա։ Գտնվում է Սիերա Նեվադայի նախալեռներում։ Կառուցվել է 1509-1512 թվականներին։ Իտալական Վերածննդի շրջանի եզակի կառույցներից է, որ գտնվում է Իտալիայից դուրս։ Կառուցվել է կարճ ժամանակում այնտեղ նախկինում գտնված արաբական ամրոցի, նյութերն ու տեխնիկան բերվել են Իտալիայից։ Ներկայումս չեն պահպանվել ամրոցի նախնական տեսքի մանրամասները։

Ինչ վերաբերում է ամրոցի պատմական արժեքին, այն համարվում է Զենետեյի տարածաշրջանի պատմության XVI-րդ դարագլխի հիմնաքար։ Ավագության կարգով այն պատկանել է Կարդինալ Մենդոսայի որդուն՝ Դոն Ռոդրգո Դիաս դե Վիվարին։

1922 թվականին ամրոցը գրանցվել է Իսպանիայի Պատմական ժառանգության հուշարձանների ցանկում։

Ամրոցը կառուցվել է բլրի գագաթին, որպեսզի այնտեղից ղեկավարվեր մարկի հողերը և պահպանվեր կապը, միաժամանակ նաև Սիերա Նևադայի ստորոտի յուրահատուկ լանդշաֆտի համար։

Հնագիտական պեղումները հաստատում են, որ մինչ ամրոցի կառուցումը նրա տարածքում եղել է ավելի վաղ շրջանի կառույց։

Ամրոցի նախագիծը պետք է,որ կազմված լինի 1506-1508 թվականներին, երբ Դոն Ռոդրիգոն գտնվում էր Իտալիայում, որտեղ էլ հավանաբար տվել է ամրոցի կառուցման պատվերը և ստացել դրա նախագիծը։

Ամրոցը քառանկյուն է, երկարությունը մոտավորապես՝ 46,5x32 մետր, ձգված է հյուսից հարավ։ Ամրոցի ետևի մասում մեկ այլ ուղղանկյուն կառույց կա, իսկ ամրոցի անկյունային աշտարակներն ունեն գլանի տեսք։

Ամրոցը կառուցումից հետո Ռոդրիգո դե Մենդոսայի և Մարիա դե Ֆոնսեկայի կողմից բնակեցված է եղել ութ տարի, այն պիտի անցներ մարկիզի դուստրերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալաոռայի ամրոց» հոդվածին։