Կալաբասաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կալաբասաս
անգլ.՝ Calabasas
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էապրիլի 5, 1991 թ.
Մակերես34,1կմ² կմ²
ԲԾՄ283±1 մետր
Բնակչություն590.3 մարդ/կմ² մարդ
Հեռախոսային կոդ818 և 747
Փոստային դասիչ91301, 91372 և 91302
Պաշտոնական կայքcityofcalabasas.com
Կալաբասաս (ԱՄՆ)##
Կալաբասաս (ԱՄՆ)

Կալաբասաս, քաղաք Լոս Անջելեսում, ԱՄՆ արևմուտքում։ Այն գտնվում է Սան Ֆեռնանդո հովտի և Սանտա Մոնիկա լեռան հարավ-արևմուտքում։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը այնտեղ կազմում էր 22 095 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սան-Ֆեռնանդոի հարավ-արևմուտքում և ներառում է Սանտա-Մոնիկա լեռը։ Դա գտնվում է Լոս Անջելեսից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավ-արևելքում այն սահմանակցում է Վուդլենդ Հիլզի հետ, հարավարևելյան մասում՝ Տոպանգայի, հարավում՝ Մալիբուի, արևմուտքում՝ Ագուրա-Հիլզի և հյուսիսում Հիդդեն Հիլզի հետ։ Կալաբասասը հաճախ համեմատում են Վուդլենդ-Հիլզի և Տոպանգայի հետ նույն մակերեսի, դեմոգրաֆիայի և բնակչության ցածր խտության պատճառով։ Քաղաքն ունի 34,1 կմ² մակերես, ընդ որում 0,1 կմ²-ին՝ ջուր է։ Տարվա տաք ամիսներին քաղաքի ջերմաստիճանը 6-8 աստիճանով բարձր է, քան նրա հետ սահմանակցող Վուդլենդ-Հիլզի ջերմաստիճանը, քանի որ նրա ռելիեֆը հրաբխի խառնարան է հիշեցնում։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին քաղաքում եղել է 23.123 մարդ։ Բնակչության խտությունը 590,4 մարդ/կմ² է։ Ռասայական կազմը ներառում է 85,92% սպիտակամորթ, 2,18% սևամորթ կամ աֆրոամերիկացի, 0,13% կորեական ամերիկացիներ, 7,17% ասիացի, 1,31% այլ ռասաներ[1]։ 8350 ընտանիքներից 44,4%-ն ունեն մինչև 18 տարեկան երեխաներ։ 64,3%-ը եղել են ամուսնական զույգեր, որոնք ապրում էին միասին, 9%-ը եղել են կանայք, որոնք այրի էին, իսկ 23,3%-ը ընտանիք չունեին[1]։ Բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# Գործատու Աշխատակիցների թիվ
1 Las Virgenes Unified School District 1,672
2 Bank of America Home Loans 700
3 The Cheesecake Factory 640
4 Alcatel-Lucent 373
5 Sedgwick CMS 350
6 Viewpoint School 275
7 Spirent 210
8 City of Calabasas 199
9 Informa Research Services 173
10 ValleyCrest 160

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալաբասաս» հոդվածին։