Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, օշինդրային կիսաանապատներում։
Բազմաթիվ ցողուններով բույս է, բարձրությունը՝ 10-40 (50) սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, գծանշտարաձև կամ ձվաձև։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, ողկույզներով, սպիտակ, վարդագույն, երկնագույն։ Ծաղկում է մայիս-հուևիսին։ Պտուղը երկբուն տուփիկ է։
Հայտնի է մոտ 800 (այլ տվյալներով՝ 500), Հայաստանում՝ 8 (11) տեսակ՝
կաթնախոտ ալպիական (P. alpicola),
կաթնախոտ անդրկովկասյան (P. transcaucasica),
կաթնախոտ անատոլիական (P. anatolica),
կաթնախոտ ուրարտական (P. urartu)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 160)։