Jump to content

Ծովից ծով Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովից ծով (այլ կիրառումներ)

Ծովից ծով Հայաստան, հայ ժողովրդի մոտ տարածված իրրեդենտիստական գաղափար, որը ենթադրում է Պատմական Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը ի դեմս՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Գամիրքի, Կիլիկյան Հայաստանի, Հայոց Միջագետքի և Կոմմագենեի վերամիավորմամաբ մեկ հայկական պետության սահմաններում։ Այդպիսով Պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

Ծովից ծով Հայաստան գաղափարը հանդիսանում է հայկական ժամանակակից ազգայնականության տարրերից մեկը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են մ․թ․ա․ 1-ին դարը՝ Տիգրանյան Հայաստանի գոյության ժամանակը որպես հայոց պետականության ոսկեդար։ Տիգրանյան ժամանակաշրջանը հայկական ազգային նույնականացման գաղափարներում ցույց է տրվում որպես Հայաստանի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի ծաղկման գագաթնակետերից մեկը, երբ հայերը ունեցել են հզոր և արդար պետականություն։

Հայաստանի բաժանումներից հետո մինչև մեր օրերը Ծովից ծով Հայաստանի գաղափարը հայկական մեսիականության ենթատեքստում դարձել է անկախության պայքարի կարգախոս և ռոմանտիկ պայքարի տարր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չալոյան Վ. Կ. // Հայկական Վերածնության մասին Արխիվացված 2016-05-31 Wayback Machine ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 12 . pp. 85-114.