Խուանա Մանուելա Գորիթի
Խուանա Մանուելա Գորիթի իսպ.՝ Juana Manuela Gorriti | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1818[1][2][3] |
Ծննդավայր | Rosario de la Frontera, United Provinces of the Río de la Plata |
Մահացել է | նոյեմբերի 6, 1892[2][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Ամուսին | Manuel Isidoro Belzu? |
Ծնողներ | հայր՝ José Ignacio de Gorriti? |
Երեխաներ | Mercedes Belzú de Dorado? |
Ստորագրություն | |
Juana Manuela Gorriti Վիքիպահեստում |
Խուանա Մանուելա Գորիթի (իսպ.՝ Juana Manuela Gorriti, հունիսի 15, 1818[1][2][3], Rosario de la Frontera, United Provinces of the Río de la Plata - նոյեմբերի 6, 1892[2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և պերուացի գրող և լրագրող, 1848֊1855 թվականներին եղել է Բոլիվիայի առաջին տիկինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուանա Մանուելա Գորիթիը ծնվել է հարուստ հողատեր, պետական և հասարակական գործիչ, 19-րդ դարում Արգենտինայի քաղաքացիական պատերազմների ակտիվ մասնակից, իրավաբան, Սալտա նահանգի նահանգապետ Խոսե Իգնասիո դե Գորիթիի ընտանիքում[4]։ 1831 թվականին ընտանիքն աքսորվել է Բոլիվիա, որտեղ նրանք ապրել են աղքատության մեջ[5]։ Բոլիվիայում Խուանա Մանուելա Գորիթիը ծանոթացեել իր ապագա ամուսնու՝ Մանուել Իսիդորո Բելսուի հետ, որը հետագայում՝ 1848 թվականին դարձել է Բոլիվիայի նախագահ։
Խուանան սովորել է միանձնուհիների մենաստանում, հետագայում տեղափոխվել է Լա Պաս, որտեղ 15 տարեկանում ամուսնացել է Մանուել Իսիդորո Բելսույի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։
Խուանա Մանուելա Գորիթիըը հետագայում Բոլիվիայից տեղափոխվել է Պերու, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա Լիմայում դասավանդել և հիմնել է դպրոց, որտեղ էլ դարձել է հայտնի, ազդեցիկ լրագրող։ Նրա աշխատությունները հրապարակվել են «El Comercio, Revista de Lima» հեղինակավոր պարբերականում։
Խուանան վարել է ակտիվ ֆեմինիստական գործունեություն, որն ավել է արտացոլվել նրա ամսագրային հոդվածներում։ Նրա հրապարակումները ոգեշնչել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ կանանց։
Գորիթիը քանի կարճ վեպերի և բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։
Խուանա Մանուելա Գորիթիը մահացել է 1892 թվականին։ Հուղարկավորվել է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատանը։ Նրա անուն են կրում Արգենտինայի մի շարք դպրոցներ։
Աշխատությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- El pozo de Yocci (1869)
- Oasis en la Vida (1888)
- La tierra natal (1889)
- Álbum de un peregrino
- La Quena.
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sueños y realidades (1865)
- Panoramas de la vida (1876)
- Misceláneas (1878)
- El mundo de los recuerdos (1886)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://catalogo.bn.gov.ar/F/?func=direct&doc_number=000032389&local_base=BNA10
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ «Autoridades - Vista completa del registro». Biblioteca Nacional de la República Argentina. Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին. Վերցված է 2022-03-12-ին.
- ↑ Mackenna, Benjamín Vicuña; Riveros, Cristián Gazmuri (2003). The Girondins of Chile: Reminiscences of an Eyewitness (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-515181-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանա Մանուելա Գորիթի» հոդվածին։ |
|