Խուան Պանտոխա դե լա Կրուս
Խուան Պանտոխա դե լա Կրուս | |
---|---|
Ծնվել է | 1553[1] |
Ծննդավայր | Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1608[2][3][4][…] |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[5] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ և վիզուալ արտիստ |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Juan Pantoja de la Cruz Վիքիպահեստում |
Խուան Պանտոխա դե լա Կրուս (1553[1], Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն - հոկտեմբերի 26, 1608[2][3][4][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի նկարիչ[6]։ Աշխատել է Ֆիլիպ II-ի և Ֆիլիպ III-ի արքունիքում` որպես արքունի դիմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Պանտոխա դե լա Կրուստը, ինչպես նրա ուսուցիչ նկարիչ Ալոնսո Սանչես Կոելոն, ծնունդով Իսպանիայից են[7]։ Նա ծնվել է Վալյադոլիդիայում 1553 թվականին։ Մահացել է Մադրիդում 1608 թվականի հոկտեմբերին։ Ենթադրաբար նա մայրաքաղաք է տեղափոխվել շատ փոքր հասակում և աշակերտել է Սանչես Կոելոյին, ում հետ, ըստ մի քանի իսպանական հետազոտողների, ազգակցական կապ ունի։ Երբ Պանտոխան աշխատում էր իր ուսուցչի արհեստանոցում, հիմնականում չէր ստորագրում իր աշխատանքները, սակայն որոշ անանուն աշխատանքներ որակավորվել են որպես նրա վրձնի գործեր։ Սանչես Կոելոյի մահից հետո արքունի նկարչից Պանտոխան դարձավ անկախ վարպետ։ Արքունիքի պաշտոնական նկարիչ Պանտոխան դարձել է Ֆիլիպ III-ի գահակալումից սկսած (1598 թվական) և հենց այդ պահից սկսվում է նրա աշխատանքների գրանցումը։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրելով նրա նկարների ոճը` հետազոտողները նշում են, որ Պանտոխան նկարել է նաև հագուստ և զարդեր, տրվել է մանրամասնություններին և չի խուսափել ֆլամանդական ավանդույթների չոր օբյեկտիվությունի։ Պանտոխայի լավագույն աշխատանքներն են համարվում նրա` երիտասարդ արքայադուստրերի դիմանկարները, որտեղ խստության հետ մեկտեղ կերպարներն օժտված են նկատելի հմայքով։ Ֆիլիպ II-ի դիմանկարներում Պանտոխան շեղվում էր ուսուցչի ուղղությունից։ Պանտոխայի ստեղծագործությունն ընդհանուր առմամբ կարելի է կոչել «իսպանական դիմանկարի» ձևավորման ուղղությամբ կատարված ես մեկ քայլ։
Հեղինակային խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիների ընթացքում իր աշխատանքներից շատերը, ինչպես նաև Սանչես Կոելոյի գեղանկարը ժամանակակից հետազոտողները վերագրվում են այդ տարիներին նույնպես արքունիքում աշխատող իտալացի նկարիչ Ս. Անգիսոլեին։ Ամեն դեպքում այդ նկարները ոչ մի նկարչի կողմից ստորագրված չեն։ Արքայական ընտանիքից Սանչես Կոելոյի և Պանտոխայի դիմանկարների սեփականաշնորումը եղավ 19-րդ և 20-րդ դարերում` ըստ դատարանի պաշտոնական տվյալների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #13397281X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Խուան Պանտոխայի մասին artcyclopedia.com կայքում
- ↑ Վիքիպահեստում կան տեղեկություններ Խուան Պանտոխա դե լա Կրուսի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Պանտոխա դե լա Կրուս» հոդվածին։ |
|