Jump to content

Խորհրդային արվեստ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խորհրդային արվեստ», խորհրդային շրջանի հայակական գիտատեսական, քննադատական և գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Հանդիսացել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության (մշակույթի նախարարություն) և կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի հրատարակությունը։ Առաջին անգամ Լույս է տեսել 1932 թվականին (1932-1938, 1940-1941 թվականներին՝ «Խորհրդային արվեստ», 1943-1955 թվականներին՝ «Սովետական գրականություն և արվեստ»), Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Վշտունի, Ս․ Մելիքսեթյան, Գ․ Հովնան, Ս․ Բայանդուր (1940-1941, 1955 թվականից)։

30-ական թվականներին ջատագովել է հայ-խորհրդային արվեստը (թատրոն, կինո, երաժշտություն, կերպարվեստ ճարտարապետություն և այլն)։

Կազմակերպել է բանավեճեր ժամանակակից հայկակական երգի, ժողովրդական երգարվեստի ու պարարվեստի, քաղաքային շինարարության հարցերի շուրջ։ Տպագրել է գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական գործեր, պիեսներ, սցենարներ, գրախոսականներ, ծանոթացնում հանրապետության մշակութային կյանքի իրադարձություններին։

Տարբեր բնույթի և ժանրի հոդվածներով հանդեսին թղթակցել են անվանի արվեստագետներ, արվեստաբաններ, գրողներ՝ Մարտիրոս Սարյան, Փ․ Թերլեմեզյան, Հովսեփ Օրբելի, Գ․ Լևոնյան, Տ․ Բեկնազարյան, Տ․ Գյուլիքևխյան, Դերենիկ Դեմիրճյան, Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Ցո․ Ցուզովսկի, Բ․ Ալպերս, Մ․ Շտայնբերգ և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 518