Խնձորենու ցեց
Միջազգային գիտական անվանում | Yponomeuta malinellus | |
---|---|---|
Taxon rank | տեսակ | |
Parent taxon | • Yponomeutoidea • Yponomeutidae • Yponomeuta | |
Host | խնձորենի, Հաղարջենի սև, ալոճենի, խնձորենի այգու, տանձ, Malus sylvestris |
Խնձորենու ցեց (Yponomeuta malinellus), կնգումացեցերի ընտանիքի թիթեռ։ Խնձորենու վտանգավոր վնասատուներից է։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության երկրներում՝ խնձորենումշակության արեալում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերի բացվածքը՝ 18–22 մմ, առջևի թևերը՝ ձյունասպիտակ, 3 անկանոն շարքերով, հետինները՝ մոխրագորշ՝ երկար ծոպերով։ Ձմեռում են առաջին տարիքի սև կետերով թրթուրները՝ վահանիկների տակ։ Գարնանը (սովորաբար խնձորենու ծաղկումից 1 շաբաթ առաջ) դուրս են գալիս վահանիկի տակից և ամբողջ գաղութով տեղափոխվում են մատղաշ տերևների վրա, կրծում և ուտում են միջուկը։ 10–12 օր անց (սովորաբար ծաղկման շրջանում) թրթուրները հասնում են երկրորդ հասակի և անցնում բաց սնուցման, կմախքացնում են տերևներն արտաքինից՝ ծածկելով ոստայնով, ձևավորում են ոստայնաբներ։ Յուրաքանչյուր գաղութ ձևավորում է մինչև 5 բուն։ Թրթուրները հարսնյակավորվում են հունիսի սկզբին՝ սպիտակ բոժոժներում։ 8–20 օր անց հարսնյակներից թռչում են թիթեռները։ Խնձորենու ցեցը առավել վնաս է պատճառում հփվ գոտու այգիներին։ Տերևազրկված խնձորենու պտուղները վայր են ընկնում, և չեն կարողանում հաջորդ տարվա բերքի համար պտղային բողբոջների կանոնավոր հիմքը ձևավորել։ Պայքարի միջոցառումները վեգետացիայի ընթացքում սրսկում՝ միջատասպաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |