Jump to content

Խնձորենու ցեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորենու ցեց
Միջատների տեսակ Խմբագրել Wikidata
տաքսոն Խմբագրել Wikidata
Միջազգային գիտական անվանումYponomeuta malinellus Խմբագրել Wikidata
Taxon rankտեսակ Խմբագրել Wikidata
Parent taxonYponomeutoidea
 • Yponomeutidae
  • Yponomeuta Խմբագրել Wikidata
Hostխնձորենի Խմբագրել Wikidata

Խնձորենու ցեց (Yponomeuta malinellus), կնգումացեցերի ընտանիքի թիթեռ։ Խնձորենու վտանգավոր վնասատուներից է։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության երկրներում՝ խնձորենումշակության արեալում։

Խնձորենու ցեց
Խնձորենու ցեց (Yponomeuta malinellus)

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը՝ 18–22 մմ, առջևի թևերը՝ ձյունասպիտակ, 3 անկանոն շարքերով, հետինները՝ մոխրագորշ՝ երկար ծոպերով։ Ձմեռում են առաջին տարիքի սև կետերով թրթուրները՝ վահանիկների տակ։ Գարնանը (սովորաբար խնձորենու ծաղկումից 1 շաբաթ առաջ) դուրս են գալիս վահանիկի տակից և ամբողջ գաղութով տեղափոխվում են մատղաշ տերևների վրա, կրծում և ուտում են միջուկը։ 10–12 օր անց (սովորաբար ծաղկման շրջանում) թրթուրները հասնում են երկրորդ հասակի և անցնում բաց սնուցման, կմախքացնում են տերևներն արտաքինից՝ ծածկելով ոստայնով, ձևավորում են ոստայնաբներ։ Յուրաքանչյուր գաղութ ձևավորում է մինչև 5 բուն։ Թրթուրները հարսնյակավորվում են հունիսի սկզբին՝ սպիտակ բոժոժներում։ 8–20 օր անց հարսնյակներից թռչում են թիթեռները։ Խնձորենու ցեցը առավել վնաս է պատճառում հփվ գոտու այգիներին։ Տերևազրկված խնձորենու պտուղները վայր են ընկնում, և չեն կարողանում հաջորդ տարվա բերքի համար պտղային բողբոջների կանոնավոր հիմքը ձևավորել։ Պայքարի միջոցառումները վեգետացիայի ընթացքում սրսկում՝ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։