Խմրախոտ
Խմրախոտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Ցեղ | Խմրախոտ (Anthoxanthum) L., 1753 |
Խմրախոտ (լատին․՝ Anthoxanthum), ճոմել, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/474_Anthoxanthum_odoratum.jpg/200px-474_Anthoxanthum_odoratum.jpg)
Բուսաբանական նկարազարդում ըստ «Bilder ur Nordens Flora» գրքի, 1917-1926
Հայտնի է 4, Հայաստանում՝ 1 տեսակ՝ բուրավետ խմրախոտ (լատին․՝ A. odoratum)։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, բացատներում, թփուտներում, հազվադեպ՝ անտառներում։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը մերկ է, հարթ, բարձրությունը՝ 10-15 սմ։ Տերևները գծաձև են՝ թավոտ եզրերով։ Ծաղկաբույլը հասկանման է, հասկիկները՝ դեղնականաչավուն կամ գորշ դարչնավուն։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը հատիկ է։
Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական պտուղը՝ առանց պատյանի, և սերմը խնկեղեգ խմրախոտը պարունակում է կումարինալդեհիդ. օգտագործվում է սննդի արտադրության մեջ, իսկ խնկախոտի պատրաստուկները՝ ժողովրդական բժշկության մեջ՝ տուբերկուլոզի, մրսածության, անքնության և այլ հիվանդությունների ժամանակ։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմրախոտ բույսերի դասը ընդգրկում է Poeae ցեղը, ենթաընտանիք (Pooideae), ընտանիք հացազգիներ (Poaceae), կարգ հացածաղկավորներ (Poales)[1]:
ևս 17 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) | ևս 13 ցեղ | |||||||||||||||
կարգ Հացածաղկավորներ | ենթաընտանիք Pooideae | դաս Խմրախոտ | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Հացազգիներ | ցեղ Poeae | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
6 ենթաընտանիք | մոտ 120 սերունդ | ||||||||||||||
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խմրախոտ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խմրախոտ» հոդվածին։ |
|
|