Խլոդվիգ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլոդվիգ III
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր 670
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր 676
Վախճանի վայր անհայտ
Դինաստիա Մերովինգներ[1]
Հայր Chlothar III?

Խլոդվիգ III (ֆր.՝ Clovis III, մոտ 670 — մահ. 676 թվական), ֆրանկների թագավոր, կառավարել է 675 — 676 թվականներին, Մերովինգների հարստությունից։ Կառավարել է Ավստրազիաում։ «Խլոդվիգ» անունը ֆրանկներենից թարգմանած նշանակում է «Մենամարտերում հռչակված»

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձել է Ավստրազիայի թագավոր ոչպես Խլոտար III-ի ոչ ամուսնական տղա։ Կան նաև տարբերակներ, որ նա կարող է լինել Տեոդորիխ III-ի կամ Խլոդվիգ II-ի տղան[2]։ Խլոդվիգը նստել է գահին փոքրիկ Դագոբերտ II-ի և մայորդոմ Վուլֆոալդի օգնությամբ։ Այդ ժամանակ Էբրոինը, Նեյստրիայի նախկին մայորդոմը, փախչեց վանքի փակումից և միացավ Խլոդվիգին։ Կարող է լինել այնպես, որ նա մտածում էր օգտագործել Խլոդվիգին Տեոդորիխ III-ի և Պիպին Գերիստալցկիի ինչպես Նեյստրիայում, այնպես էլ Բուրգունդիայում։ Թեպետ Էբրոինը չհասցրեց գահընկեց անել Տեոդորիխին և Պիպինին, սակայն վերջ ի վերջո նա կարողացավ վերադարձնել իր նախկին մայորդոմի պաշտոնը։ Խլոդվիգ մահացավ իր հռչակումից քիչ հետո, նա ոչինչ միայնակ չէր կատարում, լինելով խաղատիկնիկ հակամարտ կուսակցությունների ձեռքում։ Բացի դրանից, բացառված չէ, որ Խլոդվիգ III-ը ընդհանրապես Մերովինգ չի եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 116—118. — ISBN 978-2-9501509-3-6
  2. The Oxford Merovingian Page

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Продолжатели Фредегара
  • Эрлихман В.В.: Правители мира

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Chlodwig (III) von Frankenkoenig» (գերմաներեն). Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլոդվիգ III» հոդվածին։