Դարձել է Ավստրազիայի թագավոր ոչպես Խլոտար III-ի ոչ ամուսնական տղա: Կան նաև տարբերակներ, որ նա կարող է լինել Տեոդորիխ III-ի կամ Խլոդվիգ II-ի տղան[2]: Խլոդվիգը նստել է գահին փոքրիկ Դագոբերտ II-ի և մայորդոմ Վուլֆոալդի օգնությամբ: Այդ ժամանակ Էբրոինը, Նեյստրիայի նախկին մայորդոմը, փախչեց վանքի փակումից և միացավ Խլոդվիգին: Կարող է լինել այնպես, որ նա մտածում էր օգտագործել Խլոդվիգին Տեոդորիխ III-ի և Պիպին Գերիստալցկիի ինչպես Նեյստրիայում, այնպես էլ Բուրգունդիայում: Թեպետ Էբրոինը չհասցրեց գահընկեց անել Տեոդորիխին և Պիպինին, սակայն վերջ ի վերջո նա կարողացավ վերադարձնել իր նախկին մայորդոմի պաշտոնը: Խլոդվիգ մահացավ իր հռչակումից քիչ հետո, նա ոչինչ միայնակ չէր կատարում, լինելով խաղատիկնիկ հակամարտ կուսակցությունների ձեռքում: Բացի դրանից, բացառված չէ, որ Խլոդվիգ III-ը ընդհանրապես Մերովինգ չի եղել:
«Chlodwig (III) von Frankenkoenig» (գերմաներեն)։ Genealogie Mittelalter: Mittelalterliche Genealogie im Deutschen Reich bis zum Ende der Staufer։ Արխիվացված օրիգինալից 2012-05-19-ին։ Վերցված է 2012-02-06