Խիվա (մինչև 18-րդ դարը՝ Խիվակ, ուզբ.՝ Xiva, պարս.՝ خیوه), քաղաք Ուզբեկստանի Խորեզմի մարզում, Պալվան ջրանցքի մոտ։ 1974 թվականի տվյալներով ուներ 26 000 բնակիչ։ Հիմնադրվել է մ. թ. սահմանագծին։ IV դարի սկզբին գրավել են պարսիկները, 712 թվականին՝ արաբները, 1221 թվականին՝ մոնղոլները, 1388 թվականին՝ Լենկթեմուրը։ XVI դարի վերջերից մինչև 1920 թ.-ը եղել է Խիվայի խանության մայրաքաղաքը։