Խայսբրեխտ Թայմեն Մաթիաս "Խայս" Բլոմ (հոլ.՝ Gijsbrecht Thijmen Matthias (Gijs) Blom, հունվարի 2, 1997(1997-01-02), Ամստերդամ, Նիդերլանդներ[1], առավել հայտնի է որպես Խայս Բլոմ), հոլանդացիդերասան։ Առավել հայտնի է 2014 թվականին «Տղաներ» դրամատիկ ֆիլմում խաղացած Զայգելի դերով[2]։
2007-2009 թվականներին նկարահանվել է Ciske de Rat մյուզիքլում։ 2011 թվականին Խայս Բլումը ստացել է իր առաջին կինոդերը Մարիա Պեետերսի «Որդի» լիամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է դերեր "Urfeld" և "Eine Frau verschwindet" ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել նիդերլանդական «Jongens» (թարգմ․՝ «Տղաներ») ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զիգերին, և որի շնորհիվ էլ իր երկրում հայտնիություն է ձեռք բերել։ 2014 թվականին ընկերների և ընտանիքի հետ նկարահանել է «Արկած» կարճամետրաժ ֆիլմը[3], որտեղ խաղացել է Թայմենի դերը․ Խայսը այս անունը հետագայում սկսել է օգտագործել որպես միջին անուն։
Այլ նշանավոր գործերի մեջ են մտնում «Kankerlijers» ֆիլմից Օլիվիերի և «Նենա» ֆիլմից Կառլոյի դերերը, որի հեղինակը Սասկիա Դիսինգն է։ 2014 թվականին Խայս Բլոմը խաղացել է «Analgesics» ֆիլմում, որը հիմնված էր Քերի Սլիի գրքի հիման վրա։