Խայս Բլոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայս Բլոմ
հոլ.՝ Gijs Blom
Ծնվել էհունվարի 2, 1997(1997-01-02) (27 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներմայր՝ Մարլուս վան դեն Հյուվել

Խայսբրեխտ Թայմեն Մաթիաս "Խայս" Բլոմ (հոլ.՝ Gijsbrecht Thijmen Matthias (Gijs) Blom, հունվարի 2, 1997(1997-01-02), Ամստերդամ, Նիդերլանդներ[1], առավել հայտնի է որպես Խայս Բլոմ), հոլանդացի դերասան։ Առավել հայտնի է 2014 թվականին «Տղաներ» դրամատիկ ֆիլմում խաղացած Զայգելի դերով[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2009 թվականներին նկարահանվել է Ciske de Rat մյուզիքլում։ 2011 թվականին Խայս Բլումը ստացել է իր առաջին կինոդերը Մարիա Պեետերսի «Որդի» լիամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին խաղացել է դերեր "Urfeld" և "Eine Frau verschwindet" ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել նիդերլանդական «Jongens» (թարգմ․՝ «Տղաներ») ֆիլմում, որտեղ մարմնավորել է Զիգերին, և որի շնորհիվ էլ իր երկրում հայտնիություն է ձեռք բերել։ 2014 թվականին ընկերների և ընտանիքի հետ նկարահանել է «Արկած» կարճամետրաժ ֆիլմը[3], որտեղ խաղացել է Թայմենի դերը․ Խայսը այս անունը հետագայում սկսել է օգտագործել որպես միջին անուն։

Այլ նշանավոր գործերի մեջ են մտնում «Kankerlijers» ֆիլմից Օլիվիերի և «Նենա» ֆիլմից Կառլոյի դերերը, որի հեղինակը Սասկիա Դիսինգն է։ 2014 թվականին Խայս Բլոմը խաղացել է «Analgesics» ֆիլմում, որը հիմնված էր Քերի Սլիի գրքի հիման վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2006 Սուրբ ծնունդը Լինուսի հետ Լինուս
2011 Որդի Վիմ
2014 Տղաներ Զայգել
2014 Kankerlijers Օլիվիեր
2014 Արկած Թայմեն
2014 Նենա Կառլո
2014 Ցավազրկող Քասպեր
2015 4Ջիմ Ջիմ
2016 Գեղեցիկ կինը Խիել վան Ռայն
2016 Ընտանիք Անգելո Էսպոսիտո
2014 Մետաքսի ճանապարհ Ռայմոնդ
2014 Տղամարդ փորձողը Նոահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Acteren gaf het jongetje Gijs Blom een gevoel van volwassenheid». de Volkskrant (dutch). 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Acteur Gijs Blom (17) over zijn eerste korte film en internethit Escapade». NRC Handelsblad (dutch). 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայս Բլոմ» հոդվածին։