Խալֆալու, գյուղ նախկին Երևանի նահանգիՍուրմալուի գավառում, Իգդիրից մոտ 15 կմ հեռավորության վրա։ XX դարի սկզբին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կային ավերակ շենքերի մնացորդներ և հայատառ հին տապանաքարեր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ 1921 թվականի Կարսի պայմանագրով Խալֆալուն անցել է Թուրքիային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 707)։