Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեթլու, գյուղ կամ վայր Արևելյան Հայաստանում, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում` նրա արևելյան կողմում։
1829-1831 թթ.-ին ուներ 28, 1906 թ.-ին` 788 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
1918-1920 թթ.-ին բնակչությունը տեղահանվեց։ Նրանք բնակություն հաստատեցին Արարատյան դաշտի գյուղերում[1]։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 73