Լևոն Ուլիբեկյան
Լևոն Ուլիբեկյան | |
---|---|
Ծնվել է | 1886[1] |
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լևոն Հովհաննեսի Ուլիբեկյան (1886[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), բանվորական հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժումների, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման ու ամրապնդման համար պայքարի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունիստական կուսակցության անդամ 1906 թվականից։ 1914 թվականին զորակոչվել է բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Շուլավեր, ընտրվել ՌՍԴԲ գավառային կոմիտեի քարտուղար։ 1918 թվականին Թիֆլիսում հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանի սահմաններից։
1919 թվականին եկել է Ալեքսանդրապոլ և աշխատել երկաթուղային դեպոյում, շարունակել հեղափոխական աշխատանքը։ Դաշնակների կողմից ձերբակալվել և չորս ամիս ներընկալվել է Ալեքսանդրապոլի բանտում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920), ընտրվել Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Ապստամբությունը ճնշելուց հետո մեկնել է Բաքու, որտեղ ընտրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի կազմում։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո արհմիութենական ղեկավար աշխատանք է կատարել Երևանում և Լենինականում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 207)։ |