Jump to content

Լևոն Ուլիբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ուլիբեկյան
Ծնվել է1886[1]
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Լևոն Հովհաննեսի Ուլիբեկյան (1886[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), բանվորական հեղափոխական, Անդրկովկասում հեղափոխական շարժումների, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման ու ամրապնդման համար պայքարի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունիստական կուսակցության անդամ 1906 թվականից։ 1914 թվականին զորակոչվել է բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Շուլավեր, ընտրվել ՌՍԴԲ գավառային կոմիտեի քարտուղար։ 1918 թվականին Թիֆլիսում հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանի սահմաններից։

1919 թվականին եկել է Ալեքսանդրապոլ և աշխատել երկաթուղային դեպոյում, շարունակել հեղափոխական աշխատանքը։ Դաշնակների կողմից ձերբակալվել և չորս ամիս ներընկալվել է Ալեքսանդրապոլի բանտում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920), ընտրվել Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Ապստամբությունը ճնշելուց հետո մեկնել է Բաքու, որտեղ ընտրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի կազմում։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո արհմիութենական ղեկավար աշխատանք է կատարել Երևանում և Լենինականում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 207.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 207