Լևկիպպեի դուստրերի առևանգումը (կտավ)
Լևկիպպեի դուստրերի առևանգումը | |
---|---|
տեսակ | Գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
տարի | 1618 |
բարձրություն | 224 |
լայնություն | 211 |
ուղղություն | բարոկկո[1] |
ժանր | նյու, դիցաբանական գեղանկարչություն[2], բնանկար[2] և բարոկկո |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Հին պինակոտեկ, Մյունխեն |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[3], Հին պինակոտեկ, Electoral Gallery Dusseldorf?[4] և Johann Wilhelm von der Pfalz collection?[4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Rape of the Daughters of Leucippus by Peter Paul Rubens and Jan Wildens Վիքիպահեստում |
«Լևկիպպեի դուստրերի առևանգումը», հոլանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից, որը հեղինակը նկարել է 1618 թվականին։ Նկարի առավել համարձակ և դիպուկ անվանումն է «Լևկիպպեի դուստրերի բռնաբարությունը»։
Ռուբենսը այս նկարում օգտագործել է Զևսի և Լեդայի երկվորյակ որդիների՝ Կաստորի և Պոլուքսի (առավել հայտնի որպես Դիոսկուրոսներ) մասին լեգենդը, ըստ որի նրանք առևանգել են Լևկիպպե թագավորի դուստրերին՝ Հիլարիային և Փեբե (Իդևսի հարսնացու)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժեղ և մկանոտ ձեռքերով երիտասարդները բռնել են աղջիկների ոտքերը, որպեսզի նրանց նստեցնեն ձիու վրա։ Թագավորի վախեցած և հուսահատված դուստրերը դեմքները հառել են դեպի երկինք՝ կարծես թե օգնություն խնդրելով աստվածներից։ Նկարում պատկերված են նաև ձիերի վզներին փաթաթված փոքրիկ Ամուրներ։
Ռուբենսը օգտագործել է բազմաթիվ հակադրություններ այս նկարում։ Սպիտակամաշկ և ոսկեգույն մազերով աղջիկները հակադրվում են արևահարված և կոպիտ երիտասարդներին։
Կարմիր, ոսկեգույն, սպիտակ և մուգ կանաչ գույնի հյուսվածքները գունային կտրուկ հակադրություն են ստեղծում։ Արդյունքում առաջանում է լարված իրավիճակի ազդեցություն։
Իր համարձակ և հանդուգն հերոսներին Ռուբենսը շնորհել է գեղեցկությամբ, ամրակազմությամբ, ուժով և կրքի անհագ ցանկությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://hnanews.org/peter-paul-rubens-and-the-baroque-in-the-north/
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/5RGQJo84z3
- ↑ 4,0 4,1 RKDimages (նիդերլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Энциклопедический словарь Брокгауза и Ефрона» — универсальная энциклопедия на русском языке, изданная в Российской империи. Выпущена акционерным издательским обществом Ф. А. Брокгауз — И. А. Ефрон в 1890—1907 годах. Издание выходило в двух вариантах — 41 том и 2 дополнительных и в полутомах — 82 и 4 дополнительных. Полутома имеют двойную нумерацию — например, полутома 49 и 50 на титульных листах нумеруются XXV и XXVа. Первые 8 полутомов были изданы под редакцией И. Е. Андреевского, остальные — под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского.(ռուս.)