Լևի Ռոզման
Լևի Ռոզման | |
---|---|
անգլ.՝ Levy Rozman | |
Ռոզմանը 2021 թվականին | |
Պետություն(ներ) | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1995 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ |
Բնակության վայր | ԱՄՆ |
Կոչում | միջազգային վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2421 (2018 օգոստոս) |
Ներկայիս վարկանիշ | 2322 |
ՖԻԴԵ համար | 2039877 |
365chess | Levy_Rozman |
Chesstempo համար | 181246 |
ICCF համար | 181246 |
Պարգևներ և մրցանակներ | , |
gotham-chess.com | |
Levy Rozman Վիքիպահեստում |
Լևի Ռոզման (անգլ.՝ Levy Rozman, դեկտեմբերի 20, 1995, ԱՄՆ), հայտնի որպես GothamChess, ամերիկացի շախմատիստ, միջազգային վարպետ[1] և մեկնաբան։ Նա իր մեկնաբանությունները թողնում է Twitch և YouTube առցանց հարթակներում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզմանը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք նահանգում, 1995 թվականի դեկտեմբերի 5-ին և բնակվել է Նյու Ջերսիում[2][3]։ Շախմատ սկսել է խաղալ 6 տարեկանից, որպես արտադասարանային գործունեություն, իսկ իր առաջին մրցաշարում մասնակցել է 7 տարեկան հասակում[4][5]։ Ռոզմանը ազգային վարպետի կոչում է ստացել 2011 թվականին ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի որոշմամբ, ՖԻԴԵ-ի վարպետ 2016 թվականին և միջազգային վարպետի կոչումը 2018 թվականին[1][6]։ Ռոզմանը սկսել է աշխատել որպես շախմատի դպրոցական մարզիչ 2014 թվականից[7]։
Ռոզմանը հաճախել է Բարուխ քոլեջ ուղումնական հաստատությունը, որտեղ և 2017 թվականին ստացել է վիճակագրության ու քանակական մոդելավորման բակալավրի կոչումը։ Նախքան պրոֆեսիոնալ շախմատով զբաղվելը, նա աշխատել է որպես UBS Wealth Management-ում, որպես հաճախորդների սպասարկման գործընկեր։
Ռոզմանը Twitch-ի ստրիմեր է և յութուբեր։ 2023 թվականի փետրվարի 9-ի դրությամբ նա, ըստ հետևորդների քանակության, ամենամեծ շախմատային ալիքի տերն է YouTube-ում՝ 2,84 միլիոն. ներկայումս նա ունի ամենաբարձր ընդհանուր դիտումների քանակը շախմատային ալիքների մեջ՝ 883 միլիոն դիտումով[8][9][10]։ Ռոզմանը սերտորեն համագործակցում է Chess.com-ի հետ և 2017 թվականից հանդես է գալիս որպես նրանց գործընկերության մի մաս[11]։ Ռոզմանը հարթակի կանոնավոր մեկնաբան է, վերլուծոել է այնպիսի մրցաշարեր, ինչպիսիք են PogChamps-ը և 2020 թվականի հավակնորդների մրցաշարը[2]։
Ինչպես առցանց այլ շախմատիստներ, Ռոզմանը նույնպես դիտորդների աճ է ունեցել COVID-19 համաճարակի ժամանակ, հատկապես Թագուհու գամբիտի թողարկումից հետո[5][12]։ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ Ռոզմանի յութուբ ալիքն ունի ավելի քան կես միլիարդ դիտում, այդ թվում 98 տեսանյութ՝ մեկ միլիոն և ավելի դիտումներով[13]։ Օրինակները ներառում են ուսումնական բացման ակնարկ, որտեղ նա քննարկում է, թե ինչպես խաղալ թագուհու գամբիտը և տեսանյութ, որտեղ նա խաղում է «Beth Harmon» բոտի դեմ Chess.com-ում[5]։ Նա կատարել է սերիալում խաղացած խաղերի խորը բացատրություններ[14]։ Ռոզմանի յութուբ ալիքի հետևորդների թվաքանակը հասել է 1 միլիոի 2021 թվականի հունիսի 1-ինշ[15]։
Ռոզմանը միջազգային նորություններ մտավ 2021 թվականի մարտին, երբ նա պարտություն կրեց ինդոնեզացի շախմատիստից, ում մականունն Dewa_Kipas էր կամ «Fan God»[16][17]: Ռոզմանը կարծում էր, որ իր մրցակիցը խաբում է, և նա բողոքագրեց իր հակառակորդի հաշիվը Chess.com-ում։ Dewa_Kipas-ի հաշիվը հետագայում փակվեց խաբեության դեպքերի հայտնաբերման հետևանքով (Dewa_Kipas-ը հետագայում չկարողացավ բարձր մակարդակով խաղալ մի շարք ուղիղ եթերում)[18], ինչը արժանացավ ինդոնեզիայի ցանցի օգտատերերի արձագանքին և հանգեցրեց նրան, որ Ռոզմանին անհանգստացնում էին սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ Ռոզմանը մասնավորեցվեց իր սոցիալական մեդիայի հաշիվները և մի փոքր ընդմիջեց հեռարձակումից[16]։
2022 թվականի հուլիսի 11-ին Ռոզմանը հայտարարեց, որ հեռանում է «շախմատային մրցումներից» ֆիզիկական և հոգեկան սթրեսի պատճառով[19][20]։
Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի հոկտեմբերի 14-ին Ռոզմանը հայտարարեց Լևի Ռոզմանի կրթաթոշակային հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցով նա 100 000 դոլար է նվիրաբերում տարրական, միջին և ավագ դպրոցների շախմատի ծրագրերին։ Ֆոնդը կառավարվում է ChessKid-ի՝ Chess.com-ի դուստր ձեռնարկության կողմից, և դպրոցները կարող են պարգևատրվել 5 000-ից 15 000 դոլարիի սահմաններում, որպեսզի վճարվեն վերապատրաստման, մրցաշարի վճարների և ճանապարհածախսի ծախսերը[21]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Արարողություն | Կարգավիճակ | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|
2022 թ | Streamer Awards | Լավագույն շախմատիստ | Առաջադրված | [22] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Rozman, Levy». ratings.fide.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 «Levy Rozman». Chess.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին."Levy Rozman".
- ↑ Alostatz, Steve (2020 թ․ հունվարի 30). «International chess master coming to campus». The Lantern. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Greenwald, Morgan. «This chess teacher quit his full-time job to become a streamer: 'It's become [the primary source of income]'». Yahoo! Entertainment. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Stevens, Ashlie D. (2020 թ․ նոյեմբերի 13). «How "The Queen's Gambit" is inspiring a wave of new chess fans, especially women». Salon (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «12879834: Levy Rozman». US Chess Federation. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ About page, gothamchess.com
- ↑ «GothamChess - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «ChessBase India - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «agadmator's Chess Channel - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Chess Streamers Directory». Chess.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Gregory, Molly (2020 թ․ նոյեմբերի 19). «The Queen's Gambit Has Caused a Huge Surge in Chess Set Sales and Online Classes». MentalFloss (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «GothamChess - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ellis, Philip (2020 թ․ նոյեմբերի 5). «The True Stories Behind 7 Pivotal Chess Matches in 'The Queen's Gambit'». Men's Health. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 1 MILLION SUBSCRIBERS! (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին
- ↑ 16,0 16,1 «Indonesian Chess Player Beats Online Grand Master, Causes Backlash». go.kompas.com. 2021 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑
{{cite magazine}}
: Empty citation (օգնություն) - ↑ Doggers, Peter. «Cheating Controversy Results In Most-Watched Chess Stream In History». Chess.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Rozman, Levy (2022 թ․ հուլիսի 11). «GothamChess on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ McGourty, Colin. «Chess = pain?». chess24. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «IM Levy Rozman Announces Chess Scholarship Fund». ChessKid. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Miceli, Max (2022 թ․ փետրվարի 22). «All nominees for QTCinderella's Streamer Awards». Dot Esports. GAMURS Group.