Լևի Ռոզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևի Ռոզման
անգլ.՝ Levy Rozman
Ռոզմանը 2021 թվականին
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 15, 1995
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ
Բնակության վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոչումմիջազգային վարպետ
Առավելագույն վարկանիշ2421 (2018 օգոստոս)
Ներկայիս վարկանիշ2322
ՖԻԴԵ համար2039877
365chessLevy_Rozman
Chesstempo համար181246
ICCF համար181246
Պարգևներ և մրցանակներ,
gotham-chess.com
 Levy Rozman Վիքիպահեստում

Լևի Ռոզման (անգլ.՝ Levy Rozman, դեկտեմբերի 20, 1995, ԱՄՆ), հայտնի որպես GothamChess, ամերիկացի շախմատիստ, միջազգային վարպետ[1] և մեկնաբան։ Նա իր մեկնաբանությունները թողնում է Twitch և YouTube առցանց հարթակներում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզմանը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորք նահանգում, 1995 թվականի դեկտեմբերի 5-ին և բնակվել է Նյու Ջերսիում[2][3]։ Շախմատ սկսել է խաղալ 6 տարեկանից, որպես արտադասարանային գործունեություն, իսկ իր առաջին մրցաշարում մասնակցել է 7 տարեկան հասակում[4][5]։ Ռոզմանը ազգային վարպետի կոչում է ստացել 2011 թվականին ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի որոշմամբ, ՖԻԴԵ-ի վարպետ 2016 թվականին և միջազգային վարպետի կոչումը 2018 թվականին[1][6]։ Ռոզմանը սկսել է աշխատել որպես շախմատի դպրոցական մարզիչ 2014 թվականից[7]։

Ռոզմանը հաճախել է Բարուխ քոլեջ ուղումնական հաստատությունը, որտեղ և 2017 թվականին ստացել է վիճակագրության ու քանակական մոդելավորման բակալավրի կոչումը։ Նախքան պրոֆեսիոնալ շախմատով զբաղվելը, նա աշխատել է որպես UBS Wealth Management-ում, որպես հաճախորդների սպասարկման գործընկեր։

Ռոզմանը Twitch-ի ստրիմեր է և յութուբեր։ 2023 թվականի փետրվարի 9-ի դրությամբ նա, ըստ հետևորդների քանակության, ամենամեծ շախմատային ալիքի տերն է YouTube-ում՝ 2,84 միլիոն. ներկայումս նա ունի ամենաբարձր ընդհանուր դիտումների քանակը շախմատային ալիքների մեջ՝ 883 միլիոն դիտումով[8][9][10]։ Ռոզմանը սերտորեն համագործակցում է Chess.com-ի հետ և 2017 թվականից հանդես է գալիս որպես նրանց գործընկերության մի մաս[11]։ Ռոզմանը հարթակի կանոնավոր մեկնաբան է, վերլուծոել է այնպիսի մրցաշարեր, ինչպիսիք են PogChamps-ը և 2020 թվականի հավակնորդների մրցաշարը[2]։

Ինչպես առցանց այլ շախմատիստներ, Ռոզմանը նույնպես դիտորդների աճ է ունեցել COVID-19 համաճարակի ժամանակ, հատկապես Թագուհու գամբիտի թողարկումից հետո[5][12]։ 2022 թվականի նոյեմբերի դրությամբ Ռոզմանի յութուբ ալիքն ունի ավելի քան կես միլիարդ դիտում, այդ թվում 98 տեսանյութ՝ մեկ միլիոն և ավելի դիտումներով[13]։ Օրինակները ներառում են ուսումնական բացման ակնարկ, որտեղ նա քննարկում է, թե ինչպես խաղալ թագուհու գամբիտը և տեսանյութ, որտեղ նա խաղում է «Beth Harmon» բոտի դեմ Chess.com-ում[5]։ Նա կատարել է սերիալում խաղացած խաղերի խորը բացատրություններ[14]։ Ռոզմանի յութուբ ալիքի հետևորդների թվաքանակը հասել է 1 միլիոի 2021 թվականի հունիսի 1-ինշ[15]։

Ռոզմանը միջազգային նորություններ մտավ 2021 թվականի մարտին, երբ նա պարտություն կրեց ինդոնեզացի շախմատիստից, ում մականունն Dewa_Kipas էր կամ «Fan God»[16][17]: Ռոզմանը կարծում էր, որ իր մրցակիցը խաբում է, և նա բողոքագրեց իր հակառակորդի հաշիվը Chess.com-ում։ Dewa_Kipas-ի հաշիվը հետագայում փակվեց խաբեության դեպքերի հայտնաբերման հետևանքով (Dewa_Kipas-ը հետագայում չկարողացավ բարձր մակարդակով խաղալ մի շարք ուղիղ եթերում)[18], ինչը արժանացավ ինդոնեզիայի ցանցի օգտատերերի արձագանքին և հանգեցրեց նրան, որ Ռոզմանին անհանգստացնում էին սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ Ռոզմանը մասնավորեցվեց իր սոցիալական մեդիայի հաշիվները և մի փոքր ընդմիջեց հեռարձակումից[16]։

2022 թվականի հուլիսի 11-ին Ռոզմանը հայտարարեց, որ հեռանում է «շախմատային մրցումներից» ֆիզիկական և հոգեկան սթրեսի պատճառով[19][20]։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 14-ին Ռոզմանը հայտարարեց Լևի Ռոզմանի կրթաթոշակային հիմնադրամի ստեղծման մասին, որի միջոցով նա 100 000 դոլար է նվիրաբերում տարրական, միջին և ավագ դպրոցների շախմատի ծրագրերին։ Ֆոնդը կառավարվում է ChessKid-ի՝ Chess.com-ի դուստր ձեռնարկության կողմից, և դպրոցները կարող են պարգևատրվել 5 000-ից 15 000 դոլարիի սահմաններում, որպեսզի վճարվեն վերապատրաստման, մրցաշարի վճարների և ճանապարհածախսի ծախսերը[21]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արարողություն Կարգավիճակ Արդյունք Ref.
2022 թ Streamer Awards Լավագույն շախմատիստ Առաջադրված [22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Rozman, Levy». ratings.fide.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Levy Rozman». Chess.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին."Levy Rozman".
  3. Alostatz, Steve (2020 թ․ հունվարի 30). «International chess master coming to campus». The Lantern. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  4. Greenwald, Morgan. «This chess teacher quit his full-time job to become a streamer: 'It's become [the primary source of income]'». Yahoo! Entertainment. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 Stevens, Ashlie D. (2020 թ․ նոյեմբերի 13). «How "The Queen's Gambit" is inspiring a wave of new chess fans, especially women». Salon (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  6. «12879834: Levy Rozman». US Chess Federation. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  7. About page, gothamchess.com
  8. «GothamChess - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «ChessBase India - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «agadmator's Chess Channel - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Chess Streamers Directory». Chess.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  12. Gregory, Molly (2020 թ․ նոյեմբերի 19). «The Queen's Gambit Has Caused a Huge Surge in Chess Set Sales and Online Classes». MentalFloss (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  13. «GothamChess - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. Ellis, Philip (2020 թ․ նոյեմբերի 5). «The True Stories Behind 7 Pivotal Chess Matches in 'The Queen's Gambit'». Men's Health. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  15. 1 MILLION SUBSCRIBERS! (անգլերեն), Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին
  16. 16,0 16,1 «Indonesian Chess Player Beats Online Grand Master, Causes Backlash». go.kompas.com. 2021 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  17. {{cite magazine}}: Empty citation (օգնություն)
  18. Doggers, Peter. «Cheating Controversy Results In Most-Watched Chess Stream In History». Chess.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  19. Rozman, Levy (2022 թ․ հուլիսի 11). «GothamChess on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  20. McGourty, Colin. «Chess = pain?». chess24. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  21. «IM Levy Rozman Announces Chess Scholarship Fund». ChessKid. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. Miceli, Max (2022 թ․ փետրվարի 22). «All nominees for QTCinderella's Streamer Awards». Dot Esports. GAMURS Group.