Jump to content

Լուսային տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսային տարի
Տեսակերկարության չափման միավոր, non-standard unit?, UCUM derived unit?, ֆիզիկական հաստատուններ և UCUM constant?

Լուսային տարի կամ լուսատարի (լ. տ., ly), արտահամակարգային հեռավորության չափման միավոր, որը հավասար է այն հեռավորությանը որը անցնում է լույսը մեկ տարվա ընթացքում բացարձակ վակուումում։ Առավել ճշգրիտ սահմանում է տրվում Միջազգային աստղագիտական միության կողմից՝ Լուսային տարին հավասար է այն հեռավորությանը, որը անցնում է լույսը վակուումում, չլինելով ձգողական դաշտերի ազդեցության տակ, մեկ հուլյան տարվա ընթացքում։ Հենց այս սահմանումն է ընդունված գիտահանրամատչելի գրականության մեջ։

Ավելի վաղ լուսային տարի էր ընդունվում այն հեռավորությունը, որը լույսը անցնում էր մեկ արևադարձային տարվա ընթացքում։ Նոր սահմանումը տարբերվում է առաջվանից մոտ 0,002%-ով։ Քանի որ, այս չափման միավորը չի օգտագործվում բարձր ճշգրտությամբ հաշվարկներում, գործնական տարբերություն այս երկու սահմանումների մեջ չկա։

Թվային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսային տարին հավասար է՝

Հեռավորություններ լուսային տարիներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսային տարին հարմար է աստղագիտության մեջ հեռավորությունների որակական ներկայացման համար՝

Մասշտաբ Արժեք Նկարագիր
Վայրկյաններ 40,4×10−9 լ. տ. Միջին հեռավորությունը մինչև Լուսին, մոտավորապես 376 300 կմ, դա նշանակում է, որ Երկրի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի 1,2-1,3 վայրկյան, որպեսզի այն հասնի մեր բնական արբանյակի մակերևույթին։
Րոպեներ 15,8×10−6 լ. տ. Մեկ աստղագիտական միավորը հավասար է մոտավորապես 150 միլիոն կիլոմետրի։ Այսպիսով, Արեգակի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի մոտ 500 վայրկյան, կամ 8 րոպե 20 վայրկյան, որպեսզի այն հասնի Երկրին։
Ժամեր 3,2×10−3 լ. տ. Պիոներ և Վոյաջեր սարքերը, որոնք թռչում են դեպի Արեգակնային համակարգից դուրս, այժմ գտնվում են մոտ հարյուր աստղագիտական միավոր հեռավորության վրա, և նրանց պատասխանի ժամկետը Երկրից ուղարկված հրամաններին, կազմում է մոտ 14 ժամ։ Այս հեռավորությունը հաղթահարելու համար նրանց պետք եղավ մոտ 30 տարի։

Արեգակից մինչև Պլուտոն ընկած միջին հեռավորությունը կազմում է մոտ 5 լուսային ժամ

Տարի 1,6 լ. տ. Ենթադրաբար, Օորտի ամպի ներքին սահմանը գտնվում է Արեգակից 50 000 ա. մ., իսկ արտաքինը՝ 100 000 ա. մ. հեռավորության վրա։ Այսինքն որպեսզի հաղթահարել Արեգակից մինչև արտաքին սահմանը ընկած հեռավորությունը լույսին անհրաժեշտ կլինի մոտ մեկուկես տարի։
2,0 լ. տ. Արեգակի ձգողության դաշտի ազդեցության առավելագույն հեռավորություննը (Հիլլի գունդ) — մոտավորապես հավասար է 125 000 ա. մ.
4,22 լ. տ. Մեզ ամենամոտ աստղը (չհաշված Արեգակը), Կենտավրոսի Պրոկսիման, տեղաբաշխված է 1,3 պկ, կամ 4,22 լ. տ. հեռավորության վրա
Հազարամյակ 26×103 լ. տ. Մեր գալակտիկայի կենտրոնը ընկած է մոտ 10 կպկ հեռավորության վրա մեզանից, որը կազմում է ~30 000 լուսային տարի
100×103 լ. տ. Ծիր Կաթինի տրամագիծը — 30 կպկ կամ 100 000 լուսային տարի
Միլիոնավոր տարիներ 2,5×106 լ. տ. Մեզ ամենամոտ պարուրաձև գալակտիկան, հանրահայտ Անդրոմեդայի միգամածությունը, մեզնից հեռու է 772 կպկ կամ 2,5 մլն. լուսային տարի
3,14×106 լ. տ. Եռանկյունի համաստեղության (M33) գալակտիկան տեղաբաշխված է մեզանից 3,14 միլիոն լուսային տարի հեռավորության վրա և հանդիսանում է ամենահեռու մարմինը, որը տեսանելի է անզեն աչքով։
59×106 լ. տ. Ամենամոտ գալակտիկաների խումբ (Կույսի խումբ), մեզանից հեռու է 59 մլն. լուսային տարով։
Միլիարդավոր տարիներ 1,2×109 լ. տ. Սլոունի մեծ պատը — Տիեզերքի ամենամեծ կազմավորումներից մեկն է, նրա չափերն են մոտ 350 Մպկ։ Որպեսզի լույսը հաղթահարի նրա մեկ ծայրից մյուսը հեռավորությունը անհրաժեշտ կլինի մոտ մեկ միլիարդ տարի։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աստղագիտական միավորը բարձր ճշտությամբ հավասար է 499 լուսային վայրկյանի, այսինքն լույսը Արեգակից հասնում է Երկրին 499 վայրկյանի ընթացքում։
  • 1 լուսային վայրկյանը = 299 792,5 կիլոմետրի[1].
  • 1 լուսային րոպե = 17 987 550 կիլոմետր[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լուսային վայրկյան. Գործակիցների աղյուսակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգլ.)
  2. Լուսային րոպե. Գործակիցների աղյուսակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 693